478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
Համահայկական երիտասարդական ֆորումը նպաստում է Հայաստանի և սփյուռքի միջև կապերի ամրապնդմանը
14:27
19 Հուլիսի 2007

Ամենամյա համահայկական երիտասարդական ֆորումը նպաստում է Հայաստանի և սփյուռքի միջև կապերի ամրապնդմանը։Այս մասին հինգշաբթի մամլո ասուլիսում հայտարարեց Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի տնօրեն Արմեն Սինանյանը։

Նրա խոսքերով, հուլիսի 20-26 կայանալիք ֆորումին կմասնակցեն մոտ հարյուր երիտասարդներ աշխարհի տասը երկրներից, այդ  թվում՝ Լեռնային Ղարաբաղից և Ջավախքից (Վրաստանում հայաբնակ շրջան), Ռուսաստանից, Ուկրաինայից։

«Մենք չպետք է մոռանանք, որ յուրաաքնչյուր մասնակից ներկայացնում է ինչ-որ կազմակերպություն կամ սոցիալական խումբ, այսինքն՝ մեր համագործակցության սահմաններն ընդլայնվում են», - ասաց Սինանյանը։

Նա ընդգծեց, որ շփումը ֆորումի մասնակիցների միջև ավանդաբար շարունակվում է նաև դրա ավարտից հետո։

Միաժամանակ Սինանյանն ասաց, որ ֆորումի աշխատանքային լեզուն հայերենն է, ինչը օգնում է սփյուռքից եկած մասնակիցներին կատարելագործել մայրենի լեզվի իմացությունը։

Ֆորումի կազմակերպիչ է հանդիսանում Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնը։

Ամենամյա համահայկական երիտասարդական ֆորումի նպատակը հայկական սփյուռքի համահայկական հիմնախնդիրների լուծման գործում ակտիվ դեր ունեցող երիտասարդների միավորումն է։

Միջոցառման ժամանակ նախատեսվում է լայն քննարկում ծավալել ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, աշխարհում հայ շահախմբի ակտիվացման, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարների շուրջ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել: