484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Եգիպտոսը փաստում են միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման կարևորությունը
18:15
18 Հուլիսի 2007

Հայ-եգիպտական միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման խնդիրներն են քննարկել չորեքշաբթի տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը և Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան, տիկին Աբլա Մոհամեդ Աբդ-էլ Ռոհման Օսմանը։ Հանդիպումը նվիրված էր Հայաստանում դեսպանի  դիվանագիտական առաքելության ավարտին։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տ. Թորոսյանը նշել է, որ թեև դեսպանի աշխատանքի տարիներին հայ-եգիպտական հարաբերությունները  առաջընթաց են ապրել, սակայն միջխորհրդարանական կապերը նույնքան ակտիվ չեն եղել։

Նա հույս է հայտնել, որ Հայաստանի նորընտիր խորհրդարանի կառույցների ձևավորման ժամանակ մոտ ապագայում կստեղծվի հայ-եգիպտական բարեկամության խումբ, որը կաջակցի երկու երկրների միջև ակտիվ միջխորհրդարանական կապերի ստեղծմանը։

Իր հերթին դեսպանը շնորհավորել է ԱԺ նախագահին՝ արդար խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ և կարևորել միջխորհրդարանական կապերի խորացումը։  

Նա նշել է, որ այդ հարցերը քննարկվել են ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Եգիպտոսի խորհրդարանի նախագահ Ֆաթհի Սուրուրի՝ այս տարվա ապրիլին  ունեցած հանդիպման ժամանակ։

Նա տեղեկացրել է, որ եգիպտական խորհրդարանում գործում է հայ խորհրդարանականների հետ բարեկամության խումբ, հավելելով, որ Հայաստանի և Եգիպտոսի միջխորհրդարանական համագործակցության մասին պայմանագիրը ստորագրվել է դեռևս 1997թ.-ին։–0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։