478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի ունեցավ խաղաղապահների վեցերորդ հերթափոխի ուղևորումը Իրաք
12:43
18 Հուլիսի 2007

Չորեքշաբթի Երևանում տեղի ունեցավ հայ խաղաղապահների վեցերորդ հերթափոխի ուղևորումը Իրաք։

Ողջունելով խաղաղապահներին՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ հայ խաղաղապահները կարևոր առաքելություն են կատարում՝ հանուն մեր երկրի շահերի։

Նրա խոսքերով ՀՀ զինված ուժերի ղեկավարությունը բարձր է գնահատում Իրաքում և Կոսովոյում հայ խաղաղապահների ստորաբաժանման կատարած աշխատանքը։ «Այսօր մեր զինծառայողների ծաառյությունը ոչ մի բանով չի զիջում այն հերոսական և խիզախ արարքներին, ոորնք տեղի էին ունենում հայ պետականության ժամանակակից պատմության կայացման ընթացքում», - լրագրողներին ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը։

Նրա խոսքերով, հայ խաղաղապահների աշխատանքը բարձր են գնահատում նաև միջազգային կառույցները։

«Բոլոր ստորաբաժանումները, ինչպես նաև յուրաքանչյուր հայ զինծառայող  բարեխղճորեն են կատարում իրենց խաղաղապահական առաքելությունը։ Դրանով մենք միջազգային հանրությանը ապացուցում ենք, որ կարող ենք մասնակցել անվտանգության խնդիրների կատարմանը ոչ միայն մեր երկրի ներսում, այլև այլ պետություններում նույնպես», - ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետը։

2001թ. հուլիսին ՄԱԿ-ի նյույորքյան շտաբ-բնակարանում  ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչները ստորագրեցին Խաղաղապահական գործողությունների համակարգում Հայաստանի ներգրավվման մասին հուշագիր։

Հայ զինծառայողները Իրաքի խաղաղապահական առաքելությանը մասնակցում են լեհական գնդի կազմում 2005թ. հունվարի 25-ից։ Բոլոր հերթափոխներում միասին վերցրած մասնակցել են ավելի քան 300 հայ խաղաղապահներ։

Հայ խաղաղապահական համակազմի  հինգերորդ հերթափոխը  Իրաքում է գտնվում փետրվարի 2-ից։ Դրա կազմի մեջ մտնում են 46 մարդ, որոնց թվում՝ երկու շտաբային սպաներ, հինգ ռազմաբժիշկներ, ականազերծողների խումբը՝ 10 հոգուց և տրանսպորտի գումարտակը: --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: