487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+10
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը Հարկային ծառայության աշխատակիցներին ներկայացրեց նոր ղեկավարին
18:42
17 Հուլիսի 2007

Վարչապետ Սերժ Սարգսյանը երեքշաբթի Հարկային ծառայության աշխատակիցներին ներկայացրեց նոր ղեկավարին՝ Վահրամ Բարսեղյանին։

Վարչապետը շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Ֆելիքս Ցոլակյանին նրա քառամյա աշխատանքի համար և նշեց, որ այդ ընթացքում հաջողվել է հաղթահարել բազմաթիվ խնդիրներ, շուրջ 2,5 անգամ ավելացել է հարկահավաքության ծավալը՝ 120 միլիարդից հասնելով 280 միլիարդ դրամի, ինչը զգալի արդյունք է։

Սակայն,  վարչապետը նշեց, որ ապագայում շատ անելիք կա ՀՆԱ-ի և հարկերի հարաբերակցության ավելացման ուղղությամբ։

Ս. Սարգսյանը բարձր գնահատեց Ֆ. Ցոլակյանի դերը ՊՀԾ- առջև նոր խնդիրներ առաջադրելու և նոր ղեկավարի կողմից դրանք լուծելու խնդրում։

Վարչապետը հույս հայտնեց, որ ՀՀ նախագահի խորհրդականի նոր պաշտոնում Ֆ. Ցոլակյանը կշարունակի աշխատել նախկին պատրաստակամությամբ և արդյունավետությամբ։

Ներկայացնելով նոր ղեկավարին՝ Ս. Սարգսյանը վստահություն հայտնեց, որ շարունակելով ծառայության լավ ավանդությները, Վահրամ Բարսեղյանը նոր խոսք կասի, հարկային ծառայությունում, կներդնի նոր մեխանիզմներ և մոտեցումներ, քանի որ, վարչապետի խոսքերով, առանց նոր մոտեցումների, առանց նոր, լուրջ լծակների կիրառման հնարավոր չէ ավելացնել հարկերի հավաքագրման ծավալը և ամբողջությամբ լուծել ծառայության առջև դրված խնդիրները։

«Հասկանալի է, որ յուրաքանչյուր ստվեր, ստվերային գումար աշխատում է պետության դեմ, և մենք անպայման պետք է լուրջ միջոցառումներ ձեռնարկենք նախատեսված ծախսերի իրականացման համար»,- շեշտեց Ս. Սարգսյանը։

. ՊՀԾ նախկին ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը շնորհակալություն հայտնեց երկրի նախագահին, վարչապետին և հարկային ծառայությքան աշխատակիցներին պարտականությունները կատարելիս իրեն ցուցաբերված աջակցության համար, հույս հայտնելով, որ ծառայությունը նոր ղեկավարի հետ ևս կշարունակի կատարել իր առջև դրված խնդիրները։

ՊՀԾ նորանշանակ ղեկավար Վահրամ Բարսեղյանն իր հերթին հավաստիացրեց, որ ծառայության աշխատանքի հիմքում նոր մոտեցումներ և մեթոդներ են դրվելու, որոնք կարճ ժամանակում ակնհայտ կդառնան և ավելի արդյունավետ կդարձնեն ծառայության աշխատանքը։

Հուլիսի 16-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստորագրել է հրամանագիր, որով Ֆելիքս Ցոլակյանը ազատվել է  հանրապետության պետական հարկային ծառայության ղեկավարի պաշտոնից՝ նախագահի խորհրդականի պաշտոնում նշանակվելու համար։.

Այլ հրամանագրով նախագահը ՊՀԾ ղեկավար է նշանակել Վահրամ Բարսեղյանին՝ ազատելով նրան ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնից։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։