478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+28
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ ԿԸՀ-ն ավարտեց նախագահական ընտրություների նախապատրաստական աշխատանքները
16:45
17 Հուլիսի 2007

ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձաժողովն, ըստ էության, ավարտեց հուլիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրությունների հետ կապված բոլոր նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին ԼՂՀ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է ԼՂ ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանը։

Նրա խոսքերով, համապատասխան բոլոր փաստաթղթերը ժամանակին ընդունվել և ուղարկվել են ընտրատեղամասեր, տարածքային և տեղամասային հանձնաժողովի անդամների համար կազմակերպվել են խորհրդաժողովներ։

«Հուլիսի 18-ին քվեաթերթիկները կբաշխվեն ընտրական տեղամասեր։ Տեղամասերը ապահովված կլինեն նաև ընտրական արկղերով, խցիկներով,  անհրաժեշտ այլ պարագաներով»,- տեղեկացրել է Ս. Նասիբյանը։

ԼՂՀ Ոստիկանության կազմած ընտրացուցակները, Նասիբյանի խոսքերով, այս տարվա հուլիսի սկզբից փակցված են ընտրատեղամասերում։

«Ընտրացուցակներից դուրս մնացած քաղաքացիները, համապատասխան անձնագրային բաժին դիմելուց հետո, տեղեկանքի հիման վրա, ըստ բնակության վայրի, մտցվում են համապատասխան ցուցակների մեջ»,- նշել է նա։

ԼՂՀ ԿԸՀ նախագահը տեղեկացրել է նաև, որ ԼՂՀ Ազգային գրանցամատյանում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 91 հազ. 166 մարդ։

ԼՂՀ ԿԸՀ-ում գրանցված են 32 միջազգային դիտորդներ և օտարերկրյա ԶԼՄ-ների 40 ներկայացուցիչներ, ինչպես նաև 8 տեղական դիտորդներ և տեղի ԶԼՄ-ների 42 ներկայացուցիչներ ։

Երեքշաբթի՝  հուլիսի 17-ին, ավարտվում է Ղարաբաղի նախագահի թեկնածուների քարոզչությունը, իսկ ընտրությունները տեղի կունենան 2007թ.-ի հուլիսի 19-ին։

ԼՂՀ ԿԸՀ-ում գրանցված են նախագահի հինգ թեկնածուներ՝ ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Բակո Սահակյան,  փոխարտգործնախարար Մասիս Մայիլյան, ԱԺ պատգամավոր Արմեն Աբգարյան, Արցախի պետհամալսարանի դասախոս, պրոֆեսոր Վանյա Ավանեսյան և Ղարաբաղի կոմկուսի առաջնորդ, ԼՂՀ կառավարության վերահսկողության վարչության ղեկավար Հրանտ Մելքումյան։–0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: