483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Էջմիածնում տեղի է ունեցել հայ բարերար Ալեք Մանուկյանի վերահուղարկավորության արարողությունը
16:29
17 Հուլիսի 2007

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում երեքշաբթի տեղի ունեցավ ՀՀ ազգային հերոս, ՀԲԸՄ (AGBU)  ցկյանս նախագահ, ազգային բարերար Ալեք Մանուկյանի եւ նրա կնոջ` Մարի Մանուկյանի վերահուղարկավորության արարողությունը։

Ալեք և Մարի Մանուկյանները թաղվեցին իրենց միջոցներով կառուցված Սուրբ Էջմիածնի թանգարան-գանձատան դիմաց։  

Պետական պատվով տեղի ունեցած արարողությանը մասնակցեցին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, արտգործնախարար Վարդան Օսկանյանը, կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, բարերարի ընտանիքի անդամներ։

Հայ առաքելական եկեղեցու բարձր հոգևորականությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ, կատարեց հոգեհանգստյան արարողություն:

Վեհափառ հայրապետը նշեց, որ Ալեք և Մարի Մանուկյանների անունները անքակտելիորեն կապված են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատմության հետ, ինչպես որ նրանց կյանքն էր անքակտելիորեն կապված Սուրբ Էջմիածնի առաքելության հետ։

Նրա խոսքերով, դժվար է 20-րդ դարի երկրորդ կեսում հայ ժողովրդի ազգային և եկեղեցական կյանքում գտնել այնպիսի իրադարձություն, որը կապված չլինի Ալեք Մանուկյանի անվան հետ։

 «Հայրենիքն ըստ արժանվույն գնահատեց Ալեք Մանուկյանի ծառայությունը՝ պարգևատրելով նրան «Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսի» պատվավոր կոչմամբ», - ասաց Գարեգին II-ը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ Ալեք Մանուկյանի հայրենասիրության և եկեղեցու հանդեպ սիրո օրինակը պետք է ոգեշնչի նոր սերունդներին, որպեսզի նրանք նույն սիրով և նվիրվածությամբ շենացնեն Հայրենիքը՝ ամրացնելով այն ժողովրդի բարեկեցիկ, խաղաղ և ապահով կյանքի համար։

Գարեգին Երկրորդն ընդգծեց, որ սերնդեսերունդ մարդիկ կայցելեն նրա միջոցներով կառուցված թանգարան-գանձատուն, բարեկարգված եկեղեցիներ, ուսում կստանան նրա հիմնված ուսումնական հաստատություններում՝ ոգեշնչվելով այն մարդկանց օրինակով, որոնք ծնվել են որպես մահկանացու, բայց թողնում են անմահ հիշատակ։

Նրա խոսքերով, այսօր Ալեք և Մարի Մանուկյանների գործը շարունակում են նրանց երեխաները՝ Ռիչարդ և Լուիզ Սիմոն Մանուկյանները։--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: