486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-4
Եղանակը Երևանում
Հայ
Բրիտանական փոստը թողարկում է նամականիշների շարք` Հարի Փոթերի մասին
13:09
17 Հուլիսի 2007

Մեծ Բրիտանիայի Թագավորական փոստը (Royal Mail) երեքշաբթի շրջանառության մեջ է դնում Հարի Փոթերին նվիրված նամականիշների շարք, հաղորդվում է Royal Mail-ի մամուլի ծանուցման մեջ։  

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», նամականիշների վրա պատկերված կլինեն բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի՝ պատանի հրաշագործի արկածների մասին պատմող բոլոր յոթ գրքերի շապիկները։ Դրանցից ամենաառաջինն է «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը», որը հրատարակվել է 1997 թ.-ին, իսկ շարքը եզրափակող գիրքը՝ «Հարի Փոթերը և ճակատագրական մասունքները» լույս կտեսնի այս տարվա հուլիսի 21-ին։ Նամականիշների վրա նաև պատկերված կլինեն Հոգվարթս մոգության դպրոցի ֆակուլտետները։

Առանձին նամականիշներից բացի, Թագավորական փոստը ծրագրում է թողարկել  «17 հուլիսի 2007» դրոշմանիշով և կնիքով «առաջին օրվա» ծրարներ, նվերների հավաքածուներ և այլ հուշանվերներ՝ ֆիլատելիստների համար։  

Բրիտանական փոստային գերատեսչության տեղեկատվության մեջ նշվում է, որ Royal Mail-ը «հպարտանում է, որ հնարավորություն ունի նշել և տոնել հանրաճանաչ բրիտանացի գրողի հաղթանակը  և գրահրատարակչության համաշխարհային ֆենոմենը»։

«Կասկածից դուրս է, որ ողջ աշխարհում տասը լեզուներով հրատարակված՝ Հարի Փոթերի մասին Ջոան Ռոուլինգի վեպերը բացառիկ ազդեցություն են ունեցել ընթերցանության մեր սովորությունների վրա», - հայտարարել է Royal Mail-ի հատուկ նամականիշների վարչության պետ Ջուլետա Էդգարը։

«Հարի Փոթերը» Ջոան Ռոուլինգին ոչ միայն գրական հեղինակություն դարձրեց, այլև Մեծ Բրիտանիայի ամենահարուստ կանանցից մեկը։ Այժմ նրա կարողությունը  գնահատվում է 545 միլիոն ֆունտ ստերլինգ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։