486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ձերբակալվել են մեկ տարի առաջ կատարված աղմկոտ սպանության մասնակիցները
12:25
17 Հուլիսի 2007

Ձերբակալվել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու անդամ Սեդրակ Զատիկյանի՝ 2006թ. կատարված սպանության երեք մասնակիցները։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, 2007թ. հուլիսի 14-ին ձեռնարկված միջոցառումների արդյունքում հանցագործության կատարմանն օժանդակելու մեղադրանքով ձերբակալվել են հետախուզման մեջ գտնվող Լուսինե Ղևոնդյանը, Արթուր Հովհաննիսյանը։ Եվս մեկ կասկածյալ՝ Արսեն Առուշանյանն արդեն կալանավորված էր։

Բացի այդ, Ոստիկանությանը հանձնարարված է գտնել ևս երկու կասկածյալների, որոնց հանդեպ հետախուզում է հայտարարված այս գործով։

Մամուլի ծառայությունում նշեցին, որ հետաքննությունը պարզել է հանցագործության կատարման մեխանիզմը, շարժառիթները, ինչպես նաև մասնակիցներին։

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանու անդամ Սեդրակ Զատիկյանը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր և Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ, հանգուցյալ Վահան Զատիկյանի որդին էր, որին սպանել էին 2006թ. հունիսի 22-ին՝ Երևանում՝ փոխհրաձգության ժամանակ։

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը այս գործով ձերբակալել էր մի մարդու, որի բնակարանում հայտնաբերվել էր 8 փամփուշտ, և նա կալանավորվել էր՝ դրանք անօրինական ճանապարհով ձեռք բերելու և պահելու համար։ Հետագայում ձերբակալվածի նկատմամբ խափանման միջոցը փոխվել էր։

Հրաձգության արդյունքում մահացել էր նաև մի պատահական անցորդ՝  երեք երեխաների մայր, 37-ամյա Կարինե Սարգսյանը։

Սպանության փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (երկու կամ ավելի մարդկանց սպանություն՝ կատարված շատ մարդկանց կյանքը վտանգող միջոցով) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի կամ պայթունավտանգ սարքավորումների անօրինական ձեռքբերում, վաճառք, պահում, փոխադրում կամ կրում)։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։