481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ըմբիշները մրցանակային տեղեր են զբաղեցրել Վրաստանի միջազգային մրցաշարում
19:08
16 Հուլիսի 2007

Հայ մարզիկները  մրցանակային տեղեր են զբաղեցրել երեկ Վրաստանում ավարտված հունա-հռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի՝ օլիմպիական չեմպիոն Գիվի Կարտոզիայի և աշխարհի չեմպիոն Վախթանգ Բալավաձեի անվան միջազգային մրցաշարում։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանը, մինչև 55 կգ. քաշում ոսկե մեդալը նվաճեց Վահան Սիմոնյանը։

Մինչև 84 կգ. Քաշային կարգում արծաթե մեդալ ստացավ Հարություն Ենոքյանը, իսկ Միհրան Ջաբուրյանը (55 կգ.) և Ժիրայր Հովհաննիսյանը (66 կգ.) նվաճեցին բրոնզե մեդալներ։

Մեր թիմի մարզիչը դրական գնահատեց մարզիկների արդյունքները, հավելելով, որ մրցաշարին, որը տեղի ունեցավ հուլիսի 13-15-ը, մասնակցել են թիմեր 14 երկրներից, մասնավորապես, Վրաստանից, Ռուսաստանից, Ադրբեջանից, Չինաստանից, Հնդկաստանից, Ճապոնիայից, Հունաստանից։

Իր հերթին հունա-հռոմեական ըմբշամարտի հայկական հավաքականի մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալաքյանը հավելեց, որ հունա-հռոմեական ըմբշամարտի մրցումներում, մինչև 96 կգ. քաշում «արծաթը» նվաճեց Արման Գեղամյանը։

Մարզիչը հայտնեց, որ հայ ըմբիշները մի շարք նախապատրաստական հավաքներ կանցկացնեն, ինչից հետո կմեկնեն Լեհաստան՝ միջազգային մրցաշարի, որը կմեկնարկի օգոստոսի 5-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: