486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանի նախագահը շնորհավորել է ակադեմիկոս Լև Փիրուզյանին՝ 70-ամյակի կապակցությամբ
15:52
16 Հուլիսի 2007

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է բժշկական բիոֆիզիկայի և ֆիզիոլոգիայի բնագավառի մասնագետ, ՌԴ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս և խորհրդական Լև Փիրուզյանին՝ 70-ամյակի կապակցությամբ, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրեցին ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից։  

«Տաղանդավոր գիտնական, բիոֆիզիկայի և ֆիզիոլոգիայի բնագավառում առաջադեմ հայտնագործությունների և մշակումների հեղինակ, Դուք նշանակալի ներդրում եք ունեցել բժշկագիտության զարգացման մեջ։ Փորձը, լայնածավալ, բազմակողմանի գիտելիքները և կազմակերպչական ունակությունները օգնեցին Ձեզ՝ ստեղծել սեփական դպրոց, իրականացնել համարձակ հետազոտական նախագծեր, արժանանալ մասնագիտական հանրության ճանաչմանը մեր երկրում և արտերկրում», - մասնավորապես ասվում է շնորհավորական ուղերձում։

Լև Փիրուզյանը ծնվել է 1937թ. հուլիսի 16-ին Հայաստանում։ 1961 թ.-ին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, 1964 թ.-ին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան, իսկ 1968 թ.-ին՝ դոկտորական թեզը։

1968 թ.-ից աշխատել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, ղեկավարել է բժշկական բիոֆիզիկայի բաժանմունքը։ 1971 թ.-ից գլխավորել է Քիմիական միացությունների  կենսաբանական փորձարկման ինստիտուտը, 1984 թ.-ից՝ Ն.Ն. Սեմյոնովի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի բժշկական բիոֆիզիկայի լաբորատորիան։

Փիրուզյանը պարգևատրվել է երրորդ աստիճանի «Հայրենիքի առջև ծառայությունների համար» շքանշանով։ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Ֆիզիկաքիմիական դեղագործության տեսական խնդիրների կենտրոնի խորհրդականն է։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։