+26
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ խոսնակը և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը նշում են հայ-ամերիկյան համագործակցության կարևորությունը
14:39
16 Հուլիսի 2007

ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը և Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Պերինան նշում են հայ-ամերիկյան համագործակցության կարևորությունը։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Տիգրան Թորոսյանը և Ռուդոլֆ Պերինան այդ մասին հայտարարել են ուրբաթ օրը  հանդիպման ժամանակ։

Զրույցի ընթացքում Պերինան ասել է, որ շատ անգամներ է եղել Հայաստանում, բայց միշտ կարճաժամկետ այցերով և հիմա ուրախ է, որ հնարավորություն ունի այստեղ գտնվել երկարաժամկետ այցով։

Նա նշել է  Հայաստանում ԱՄՆ մշտական դեսպան ունենալու կարևորությունը, ինչը բխում է ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՄՆ շահերից։ Ժամանակավոր հավատարմատարը տեղեկացրել է, որ Վաշինգտոնում աշխատում են այս հարցի շուտափույթ լուծման ուղղությամբ։ Միաժամանակ, այս շրջանում, նա իր կարևորագույն խնդիրն է համարում հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանը նպաստելը։

 Իր հերթին, Տ . Թորոսյանը ընդգծել է Հայաստանում ԱՄՆ մշտական դեսպան ունենալու կարևորությունը, նշելով, որ դա ԱՄՆ ներքին հարց է։ Նրա կարծիով, այս ժամանակաշրջանը՝ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնք անկախությունից ի վեր արժանացել են միջազգային ամենաբարձր գնահատականներին և նախագահական ընտրություններից առաջ, որոնք նույնպես պետք է համապատասխանեն ժողովրդավարական չափանիշներին, շատ կարևոր է Հայաստանի համար։

Այս փուլի կարևորությունը, Թորոսյանի կարծիքով, բնութագրվում է նաև նրանով, որ խորհրդարանական ընտրություններից հետո ուժի մեջ են մտել սահմանադրական փոփոխությունների քաղաքական նորմերը, և քաղաքական բարեփոխումների դաշտում ի հայտ են եկել այնպիսի հաջողություններ ապահովելու հնարավորություններ, որոնց հասել է Հայաստանը տնտեսության ոլորտում։

Բարեփոխումների գործընթացում Պերինան ուշադրություն  է դարձրել ԱԺ դերի կարևորությանը՝  հայտնելով իր պատրաստակամությունը նպաստել բարեփոխումների հաջողությանը, ընդգծելով, որ խորհրդարանի հետ համատեղ մշակվում է մի կառուցողական փաստաթուղթ, որը հետագայում կներկայացվի ԱԺ՝ համատեղ քննարկումների համար։

Երկկողմանի համագործակցության ոլորտում ԱԺ խոսնակը կարևորել է բազմակուսակցական համակարգի կայացմանը և զարգացմանը նպաստելու գործոնը, նշելով, որ իշխանությունը և ընդդիմությունը հանդիսանում են նույն օրգանի տարբեր մասերը, որոնք ունեն նույն խնդիրները, և մեկի թուլությունը նաև մյուսի թուլությունն է։ Խորհրդարանի իրավասությունների ընդլայնման շրջանակներում Թոորսյանը դիմել է նաև ԱԺ աշխատակազմին, նշելով, որ այն պետք է աշխատունակ լինի և անհրաժեշտ տեխնիկական աջակցություն ցույց տա պատգամավորներին։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: