484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ ընտրությունների նկատմամբ միջազգային հանրության տեսակետը բնական է. ԱԺ նախագահ
18:20
13 Հուլիսի 2007

ԼՂՀ ընտրությունների նկատմամբ  միջազգային հանրության տեսակետը բնական է։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը։

«Եթե չճանաչված երկրների ընտրությունները չճանաչելու ընդհանուր մոտեցում կա, ապա հարց է ծագում, թե ինչու պետք է միջազգային հանրությունը բացառություն անի Ղարաբաղի համար։ Լավ կլիներ, որ արվեր նման բացառություն, բայց նրանք ունեն իրենց մոտեցումները, սկզբունքներն ու հետաքրքրությունները»,- ասաց նա։

Թորոսյանի խոսքերով, եթե Հայաստանի ԱԳՆ-ն կարողանա համոզել ԵՄ Նախարարների կոմիտեին և Գլխավոր քարտուղարին՝ այլ հայտարարություն անել, ապա «դա հրաշալի կլինի, բայց չեմ կարծում, որ դա իրատեսական նպատակ է»։

Միջազգային կազմակերպությունների որոշ ներկայացուցիչներ արդեն հայտարարել են, որ ԼՂՀ ընտրությունները չեն կարող ճանաչվել միջազգային հանրության կողմից։

Ավելի վաղ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին, ասել էր, որ անգամ եթե միջազգային հանրությունը պաշտոնապես չի ճանաչում ընտրությունները, այն չի կարող ուշադրություն չդարձնել այդ ընտրությունների անցկացման պայմանների վրա։

ԼՂՀ նախագահական ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին: ԼՂՀ  կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված է նախագահի հինգ թեկնածու` Բակո Սահակյան (ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար), Մասիս Մայիլյան (ԼՂՀ արտգործնախարարի տեղակալ), Արմեն Աբգարյան (ԱԺ պատգամավոր),  Վանիկ Ավանեսյան (Արցախի պետական համալսարանի դասախոս), ինչպես նաև՝ Հրանտ Մելքումյան (ԼՂՀ կոմկուսի ղեկավար):--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։