484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Մեկ տարվա ընթացքում «ԱրմենՏելը» ծրագրում է թվայնացնել 400 անալոգային կայան
18:04
13 Հուլիսի 2007

Մեկ տարվա ընթացքում «ԱրմենՏել» ընկերությունը ծրագրում է թվայնացնել 400 անալոգային կայան։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնեց ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկը։ Նրա խոսքերով, կայանները կփոխվեն 2007-ին և հաջորդ տարեսկզբին։

 «Երևանի գլխավոր խնդիրը ոչ թե թվայնացված կայանների բացակայությունն է, այլ նորմալ միացնող հեռախոսագծերի բացակայությունը, որը ևս ծրագրում ենք փոխել»,- ասաց Բլիզնյուկը։

Նա միաժամանակ նշեց, որ մինչև 2008թ. վերջը «ԱրմենՏելը» մտադիր է դառնալ Հայաստանի՝ ծառայություններ մատուցող լավագույն ընկերությունը։

Դրան հասնելու համար ձեռնարկությունը թարմացնում է օգտագործվող սարքավորումները։

«Այսօրվա դրությամբ 3G ծառայությունը «ԱրմենՏելի» մենաշնորհային իրավունքն է, և  չեմ կարծում, որ մեր մրցակիցները այսօր կարող են տրամադրել անգամ 2,5G»,- նշեց Բլիզնյուկը։

Ինչ վերաբերում է օգտագործվող սարքավորումներին, ապա, ինչպես նկատեց ընկերության ղեկավարը, «ԱրմենՏելի» կողմից՝ բջջային և ֆիքսված կապի ոլորտում օգտագործվող տեխնոլոգիաները աշխարհում եզակի են։

 «Օգտագործվող տեխնիկան պատկանում է աշխարհի տեխնոլոգիայի ամենավերջին սերնդին՝ անգամ համաշխարհային առաջատար ընկերությյունների համեմատ»,- ասաց Բլիզնյուկը։

Միաժամանակ, Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը նկատեց, որ ընկերությունն արդեն կատարել է Հայաստանի 800 գյուղերի հեռախոսակապի թվայնացման՝ իր պարտավորությունը և հավելյալ 27 գյուղի հետախոսակապը ևս թվայնացրել է։

 «Մենք կատարվող աշխատանքների մոնիտորինգ ենք անցկացնում, ինչի կապակցությամբ պետք է նշել, որ տվյալ ցուցանիշները համապատասխանում են իրականությանը և ընկերության պարտավորություններին»,- ասաց Արաբաջյանը։

«ԱրմենՏել» ՓԲԸ –ն ֆիքսված հեռախոսակապի ոլորտում մենաշնորհ ունի և  Հայաստանի երկու բջջային օպերատորներից է։ Ձեռնարկության բաժնետոմսերի  100%-ը պատկանում է ռուսական «Վիմպելկոմ» ընկերությանը («Բի Լայն» ապրանքանիշ)։

2006թ. վերջին «ԱրմենՏելի» ֆիքսված կապից օգտվող բաժանորդների թիվը կազմել է 608,5 հազար, իսկ բջջային կապից օգտվողներինը՝ 452 հազ. մարդ։—0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: