482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում մեծ աշխատանք է իրականացվել՝ փախստականների հիմնախնդիրների լուծման գործում. ՄԱԿ ՓՀԳ հանձնակատարի հայաստանյան գրասենյակ
17:39
13 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում մեծ աշխատանք է իրականացվել՝ փախստականների հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, ուրբաթ Երևանում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ։հայտարարեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան նորանշանակ ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտան (Bushra Halepota)։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հալեպոտան նշել է, որ հանրապետությունում զգալի աշխատանք է տարվել՝ փախստականների հիմնախնդիրների լուծման ուղղությամբ՝ սկսած բնակարանային ապահովումից մինչև նրանց իրավունքներն ու սոցիալական պաշտպանվածության խնդիրները ներառող օրենսդրական համապատասխան դաշտի ապահովումը։

Նա բավականին կառուցողական և արդյունավետ է որակել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հայաստանյան ներկայացուցչության համագործակցությունը գործընկեր ՀՀ պետական կառավարման բոլոր մարմինների և հատկապես՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության հետ։

Հալեպոտան գոհունակությամբ է նշել այն փաստը, որ Հայաստանը միացել է փախստականներին վերաբերող միջազգային համապատասխան կոնվենցիաներին,  դեռևս 1999թ. ընդունել է «Փախստականների մասին» ՀՀ օրենքը և այժմ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցելով՝ նախատեսում է այդ օրենքի նոր խմբագրությամբ ընդունում, որն արդեն իսկ ամրագրված է ՀՀ կառավարության ծրագրում։

Հանդիպման ընթացքում Հալեպոտան նաև ներկայացրել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի՝ մինչև այժմ իրականացրած աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը՝ ակնկալելով առաջիկայում ևս ՀՀ կառավարության սերտ համագործակցությունն ու աջակցությունը։

Իր հերթին Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից ՀՀ կառավարությանը փախստականների հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ցուցաբերվող շահագրգիռ համագործակցությունը և օժանդակությունը։  Նա վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը կշարունակի նույնպիսի արդյունավետությամբ համագործակցել գրասենյակի հետ՝ փորձելով հնարավորինս լուծել կարիքավոր խմբերի, այդ թվում՝ փախստականների բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրները։

Ղարաբաղյան հակամարտության հետևանքով 1988-1991թթ. ընկած ժամանակահատվածում Ադրբեջանից Հայաստան է եկել մոտ 360 հազ. փախստական, մոտ 140 հազարն էլ մեկնել է ԱՊՀ երկրներ։

Միգրացիոն գործակալության տվյալների համաձայն, այսօր 80 հազ.  փախստական Հայաստանի քաղաքացություն է ստացել՝ չափահաս դառնալուն պես։ Միջազգային կազմակերպությունների տվյալներով, ևս 120 հազ. հայ փախստական ստացել է այլ երկրների քաղաքացություն։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: