484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը կմեծացնի իր ներկայությունը առևտրա-արդյունաբերական պալատների միջազգային խորհրդաժողովներում
16:55
13 Հուլիսի 2007

Հայաստանը մտադիր է մեծացնել իր ներկայությունը առևտրա-արդյունաբերական պալատների միջազգային խորհրդաժողովներում։ Այս մասին ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Առևտրա-արդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Գագիկ Վարդանյանը։

«Մենք գոհ ենք Ստամբուլում՝  պալատների հինգերորդ համաշխարհային խորհրդաժողովում մեր մասնակցությունից և մտադիր ենք մեծացնել մեր ներկայությունը նմանատիպ խորհրդաժողովներում, քանի որ փոքրաթիվ հայ պատվիրակությունը ֆիզիկապես ի վիճակի չեղավ մասնակցել խորհրդաժողովի բոլոր սեմինարներին և քննարկումներին», - հայտարարեց նա։

Վարդանյանի խոսքերով, հաջորդ խորհրդաժողովի ժամանակ, որը կտեղի կունենա 2009թ. Մալազիայում, Հայաստանը կներկայանա պատվիրակների մեծ թվով։ ԱԱՊ գործադիր տնօրենը նաև տեղեկացրեց, որ հայկական կողմը ցանկություն ունի զեկույցով հանդես գալ այդ խորհրդաժողովին, որը, մասնավորապես, կվերաբերի  լոգիստիկայի հիմնախնդիրներին։

Պալատների «Համագործակցություն հանուն բարգավաճման» հինգերորդ համաշխարհային խորհրդաժողովը կայացել է Ստամբուլում հուլիսի 4-6։

Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցել է  ավելի քան 1,6 հազ. պատվիրակ՝ 118 երկրներից։ Խորհրդաժողովը կազմակերպել էին Առևտրի միջազգային պալատը, Թուրքիայի պալատների և ապրանքային բորսաների միությունը։ Խորհրդաժողովի շրջանակներում անցկացվեցին մի շարք միագումար նիստեր և 23 սեմինարներ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: