480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի մասնակցությունը Ստամբուլում Առևտրի պալատների հինգերորդ համաշխարհային խորհրդաժողովին մեծ հետաքրքրություն է առաջացրել
15:36
13 Հուլիսի 2007

Հայաստանի մասնակցությունը Ստամբուլում Առևտրի պալատների հինգերորդ համաշխարհային խորհրդաժողովին մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Այս մասին ուրբաթ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի առևտրա-արդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Գագիկ Վարդանյանը։

«Հայաստանի մասնակցությունը խորհրդաժողովին մեծ հետաքրքրություն է առաջացրել, ի տարբերություն «Գիտելիքներ տնտեսության համար» համաժողովի, որը նույնպես անց է կացվել Ստամբուլում 2005թ.։ Խորհրդաժողովի ժամանակ կապեր են հաստատվել Թուրքիայի տարբեր շրջաններից գրեթե բոլոր ԱԱՊ-ների հետ», - ասաց նա, ավելացնելով, որ խորհրդաժողովում «բարեհաճ մթնոլորտ» էր տիրում։

Բացի այդ, Վարդանյանը նշեց, որ խորհրդաժողովի շրջանակներում երկկողմանիորեն քննարկվել են նաև մի շարք երկրների հետ համագործակցության զարգացման հիմնախնդիրները, ստորագրվել են համագործակցության երկկողմանի հուշագրեր։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հարցին՝ ԱԱՊ գործադիր տնօրենը հաստատեց նախագահի, կառավարության, ՀՀ ԱԳՆ դիրքորոշումը՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների ստեղծման և զարգացման մասին։

Վարդանյանը միաժամանակ հայտնեց, որ խորհրդաժողովի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիփ Էրդոգանը Հայաստանի մասին ասել է, որ «մենք պատարստ ենք համագործակցության, և եթե որևէ մեկը մի քայլ անի, մենք կանենք հարյուրը։»

«Հայաստանն արեց այդ քայլը», - հաստատեց Վարդանյանը։

Պալատների «Համագործակցություն հանուն բարգավաճման» հինգերորդ համաշխարհային խորհրդաժողովը կայացել է Ստամբուլում հուլիսի 4-6։

Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցել են  ավելի քան 1,6 հազ. պատվիրակներ 118 երկրներից։ Խորհրդաժողովը կազմակերպել էին Առևտրի միջազգային պալատը, Թուրքիայի պալատների և ապրանքային բիրժաների միությունը։ Խորհրդաժողովի շրժանակներում անցկացվեցին մի շարք միագումար նիստեր և 23 սեմինարներ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։