478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+33
Եղանակը Երևանում
Հայ
Եվրաինտեգրումը կխթանի Հայաստանում մրցակցային միջավայրի ձևավորմանը - փորձագետ
15:30
13 Հուլիսի 2007

Եվրաինտեգրման գործընթացը կարող է ձևավորել Հայաստանում մրցակցային միջավայր։ Այս կարծիքը ուրբաթ Երևանում հայտնեց  AEPLAC (Հայ-եվրոպական քաղաքականության և իրավունքի խորհրդատվական կենտրոն) հայկական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն, փորձագետ Տիգրան Ջրբաշյանը։

Նրա խոսքերով, երկրում գործող, հատկապես մրցակցային միջավայրի ձևավորումը խթանող ինստիտուտների գործունեությունը լրջորեն խախտված և ձևախեղված է։

Ջրբաշյանը կարծում է, որ այս տեսակետից անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն պայմանների վրա, որոնք Հայաստանի առջև «Նոր եվրոպական հարևանություն» ծրագրի շրջանակներում առաջ է քաշում Եվրամիությունը։

«ԵՄ-ն խրախուսում է Հայաստանին դառնալ նորմալ, զարգացած և կանխատեսելի երկիր, եվրոպական շուկա մտնելու հնարավորություն ստանալու համար»,- նշել է նա։

Փորձագետն ասել է, որ այդ խրախուսանքը մեծ ներուժ է պարունակում, որի շուրջ հնարավոր է միատեղել հասարակության բոլոր տեսակետներն ու շահերը՝ հանուն Հայաստանի հզորացման և  Եվրոպայում հայկական բիզնեսի զարգացման  ։

«Նոր եվրոպական հարևանություն» ծրագրի այդ տարրի մասին, ցավոք, խոսվում է ավելի քիչ, քան ժողովրդավարության և խոսքի ազատության խնդիրների մասին»,- ասաց նա։

«Նոր հարևանություն» քաղաքականության շրջանակներում իրականացվող Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագիրը ընդունվել և ուժի մեջ է մտել Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 7-րդ լիագումար նիստում, որը կայացել է Բրյուսելում 2006-ի նոյեմբերի 14-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: