482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում տեղի է ունեցել Հայաստանի քաղաքական կուսակցությունների տեղեկատուի շնորհանդեսը
14:24
13 Հուլիսի 2007

Ուրբաթ Երևանում տեղի ունեցավ  երկրում գործող քաղաքական կուսակցությունների տեղեկատուի շնորհանդեսը։

Ինչպես շնորհանդեսին հայտնեց  քաղաքացիական և սոցիալական զարգացման հիմնադրամի նախագահ, տեղեկատուի հրատարակման նախագծի ղեկավար Սամվել Մխիթարյանը, գրքում ներկայացված են սոցիալ-տնտեսական, քաղաքական, քաղաքացիական, արտաքին քաղաքականության և այլ հարցերով հայկական կուսակցությունների պաշտոնական դիրքորոշումները։

«Տեղեկատուի նպատակն է հասարակությանը ներկայացնել անշահախնդիր տեղեկություն երկրում գրանցված բոլոր 75 կուսակցությունների մասին, որպեսզի ընտրողները հնարավորություն ունենան պատկերացում կազմել երկրի քաղաքական լայնածավալ առաջարկությունների մասին», - ասաց Մխիթարյանը։

Նա նշեց, որ հիմնադրամը ակտիվորեն համագործակցել է կուսակցությունների հետ ինչպես հարցաթերթիկների կազմման ժամանակ, այնպես էլ տեղեկատուի ստեղծման ժամանակ։ «Մենք մշակել ենք մի շարք հարցաթերթիկներ, որոնք պետք է լրացնեին բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, որից հետո պաշտոնական տվյալների ապահովման համար՝ մենք բոլոր պատասխանները համեմատել ենք փաստաթղթերում տեղ գտած նույն պատասխանների հետ», - ասաց Մխիթարյանը։

Նրա խոսքերով, գրքի հրատարակումը կբարձրացնի քաղաքական կուսակցությունների մասին քաղաքացիների իրազեկությունը՝ դրա միջոցով նպաստելով նրանց քաղաքական ակտիվությանը։ «Մենք հրատարակել ենք տեղեկատուի 800 օրինակ, որոնք կտարածվեն կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ի շրջանում», - նշեց  Մխիթարյանը։

Տեղեկատուն ստեղծվել և հրատարակվել է ԵԱՀԿ-ի Երևանյան գրասենյակի և ԱՄՆ  զարգացման գործակալության (USAID) միջազգային հարցերով քաղաքացիական շահերի պաշտպանման ծրագրի աջակցությամբ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: