480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+25
Եղանակը Երևանում
Հայ
Ջերմուկում մեկնարկեց «Բազե-2007» երիտասարդական հավաքը
19:52
12 Հուլիսի 2007

Ջերմուկում մեկնարկեց «Բազե-2007» համահայկական երիտասարդական հավաքը։

Ինչպես նշեց «Բազե»-ի ղեկավար Արթուր Սողոմոնյանը, հավաքին մասնակցում են 18-30 տարեկան ավելի քան 600 ներկայացուցիչներ։

Ամեն տարի հավաքի մասնակիցների աշխարհագրությունը ընդլայնվում է։ Այս տարի «Բազե-2007»-ին առաջին անգամ կմասնակցի Բելգիայից ժամանած ջոկատը։ Կան մասնակիցներ Ռուսաստանից։ Չի բացառվում Ավստրալիայից ժամանած հայերի մասնակցությունը։

Սողոմոնյանի խոսքերով «Բազե-2007»-ը կոնկրետ նպատակներ է հետապնդում։ «Մենք փորձում ենք ամեն անգամ փոխել հավաքի անցկացման աշխարհագրությունը, քանի որ մեր երիտասարդության մեծ մասը ծանոթ չէ իր երկրի պատմական տեսարժան վայրերին»,- ասաց նա։

Սողոմոնյանը նշեց, որ այս տարի որոշ փոփոխություններ են մտցվել հավաքի ծրագրում, մասնավորապես, նախատեսված է հավաքի մասնակիցների հանդիպում հասարակական և քաղաքական գործիչների հետ։

«Հավաքի ընթացքում մասնակիցները ոչ միայն նոր ընկերներ ձեռք կբերեն, այլ նաև կնպաստեն ազգային գաղափարների տարածմանը և հայ երիտասարդության շրջանում հայրենասիրության ամրացմանը»,- հավելեց նա։

Մեկ շաբաթ շարունակ Ջերմուկում կանցկացվեն սպորտային և մշակութային մրցություներ։

Մասնակիցները բաժանված են երեք ճամբարների. «կարմիր», «կապույտ» և «նարնջագույն», որը խորհրդանշում է հայկական եռագույնը։

Ամեն ճամբարում կա 200-ական մարդ, որոնք կբաժանվեն 15-17 ջոկատների, այդ թվում՝ մեկական Հայաստանի մարզերից, ինչպես նաև Արցախից, Ջավախքից,  Հայաստանի բուհերից, լրագրողներից, «Փյունիկ» հաշմանդամների միությունից։

«Բազե-2007»-ի անցկացման համար Հայաստանի պետբյուջեից տրամադրվել է 60 մլն դրամ (173,8 հազ ԱՄՆ դոլար), իսկ Համահայկական երիտասարդական հիմնադրամը տրամադրել է ևս 15 մլն դրամ (43,3 հազ. ԱՄՆ դոլար)։

«Բազե-2007» համահայկական հավաքը կանցկացվի մինչև հուլիսի 19-ը։

Առաջին անգամ «Բազե»-ն անցկացվեց 2002-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: