481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը 511 մլն դրամ է հատկացրել հեղեղներից տուժած ճանապարհների վերականգնմանը
16:27
12 Հուլիսի 2007

Հայաստանի կառավարությունը 511 մլն դրամ (շուրջ 1,5 մլն ԱՄՆ դոլար) է հատկացրել գարնանային հեղեղներից տուժած ավտոճանապարհները վերականգնելու համար։ Այս մասին հինգշաբթի Երևանում հայտնեց Հայաստանի տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը։

«Այսօրվա կառավարության նիստում ընդունված որոշման համաձայն, նշված գումարը հատկացվելու է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությանը, ինչպես նաև յոթ մարզպետարաններին՝ համայնքային և մարզային ճանապարհների վերանորոգման համար»,- ասաց նա։

Տերտերյանի խոսքերով այդ գումարից 28 մլն դրամ հատկացվելու է նախարարությանը միջմարզային, համայնքային, գյուղական ավտոճանապարհների, ինչպես նաև տուժած կառույցների վերանորոգման նախագծա-հաշվարկային փաստաթղթերի մշակման համար։

«Մյուս միջոցները, որոնք առաքվել են Արագածոտնի (45,62 մլն դրամ), Արարատի (33,13 մլն դրամ), Վայոց-ձորի (83,89 մլն դրամ), Գեղարքունիքի (120,03 մլն դրամ), Շիրակի (32,83 մլն դրամ), Լոռիի (53,35 մլն դրամ) և Տավուշի (114,34 մլն դրամ) համայնքապետարաններին, օգտագործվելու են վերականգնման և նորոգման աշխատանքների օպերատիվ կազմակերպման համար»,- պարզաբանեց  նա։

Վ. Տերտերյանը նշեց նաև, որ կատարվող աշխատանքների վերահսկումն իրականացնելու են տարածքային կառավարման, ինչպես նաև տրանսպորտի և կապի նախարարությունները։

Ընթացիկ տարեսկզբից գարնանային հեղեղների հետևանքների վերացման համար տրամադրված ընդհանուր գումարը կազմել է շուրջ 2,2 մլրդ դրամ (մոտ 6,5 մլն ԱՄՆ դոլար)։–0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: