486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ահաբեկչական կազմակերպության գործունեության դեպք չի գրանցվել. ԱԱԾ
14:51
12 Հուլիսի 2007

Հայաստանի տարածքում իրականացված օպերատիվ-հետախուզական և այլ կազմակերպչական համալիր միջոցառումների ժամանակ չեն հայտնաբերվել ահաբեկչական կազմակերպությունների գործունեության կամ դրանց ֆինանսավորման դեպքեր։ Այս մասին հինգշաբթի Երևանում «Ահաբեկչության դեմ պայքարի պատրաստվածության ապահովում» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Ռոման Հարությունյանը։

«Սակայն դա մեզ հանգիստ լինելու առիթ չի տալիս, քանի որ ահաբեկչության դեմ պայքարը հետևողական և շարունակական բնույթ ունի», - ասաց նա։

Հարությունյանի խոսքերով, Հայաստանում մի շարք օբյեկտներ կան, որոնք ենթադրելի թշնամու համար կարող են սպառնալիք հանդիսանալ` իրենց դիվերսիոն կամ ահաբեկչական խոցելիության տեսանկյունից։

«Այս կապակցությամբ իրավապահ և այլ շահագրգիռ պետական կառույցները իրագործել են մի շարք օպերատիվ և կազմակերպչական միջոցառումներ՝ ուղղված ահաբեկչական գործողությունների կազմակերպման, ժամանակին դրանց հայտնաբերման և իրականացման փորձերը կանխելու հնարավոր տարբերակներին», -ընդգծեց նա։

ԱԱԾ պետի տեղակալը նշեց, որ հատուկ ուշադրություն է դարձվում այն օբյեկտների ֆիզիկական պաշտպանության համակարգի կատարելագործմանը, որոնք կարևոր նշանակություն ունեն կենսապահովմանը, տրանսպորտին և բնապահպանությանն ուղղված սպառնալիքի տեսանկյունից։

Ինչպես հայտնեց Հարությունյանը, որակապես առավել բարձր մակարդակի վրա  է գտնվում այն օբյեկտների վաղ հայտնաբերման համակարգը, որոնք կարող են հանցավոր տարրերի կողմից օգտագործվել ահաբեկչական նպատակներին ծառայող առարկաների անօրինական փոխադրման համար։

 «Այս ուղղությամբ անցկացվող միջոցառումների վերլուծության հիման վրա կատարելագործվում են այն օբյեկտների պաշտպանության համակարգերը, որոնք որպես հնարավոր թիրախ՝ հետաքրքրություն են առաջացնում ահաբեկիչների համար», - պարզաբանեց նա։

ԱԱԾ պետի տեղակալը նշեց նաև, որ հանրապետությունում շարունակվում է բնակչության մոտ անօրինական պահվող զենքի, զինամթերքի և պայթյունավտանգ նյութերի հայտնաբերումը և բռնագրավումը։

«Պետք է նշել, որ երկրի իրավապահ մարմինների կողմից բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքների շնորհիվ պայթյունավտանգ նյութերի հանձնման գործընթացն իրականանում է կամավոր հիմունքներով», - ընդգծեց նա։

ՆԱՏՕ-ի հետ համատեղ Հայաստանի ԱԳՆ-ի կազմակերպած «Ահաբեկչության դեմ պայքարի պատրաստվածության ապահովում» միջազգային համաժողովը տեղի է ունենում հուլիսի 12-ին Երևանում՝ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շրջանակներում։

Միջոցառմանը մասնակցում են մոտ 25 պետությունների, Երևանում տեղակայված միջազգային կազմակերպությունների և ՆԱՏՕ-ի համապատասխան կառույցների ավելի քան 80 ներկայացուցիչներ։ Համաժողովի ընթացքում քննարկվում են ահաբեկչության դեմ պայքարի արդի մեթոդները և այս ուղղությամբ՝ միջազգային համագործակցությունը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: