481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+4
Եղանակը Երևանում
Հայ
Համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում կնպաստի տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը. Հայաստանի ԱԳՆ փոխնախարար
14:03
12 Հուլիսի 2007

Համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում կնպաստի ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ-երկրների անվտանգության ապահովմանը և համապատասխան կառույցների զարգացմանը, այլև տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանն ու տարածաշրջանային համագործակցության խթանմանը։ Այս մասին հինգշաբի Երևանում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը՝ «Ահաբեկչության դեմ պայքարի պատրաստվածության ապահովումը» համաժողովի բացման ժամանակ։

Նա ընդգծեց, որ ժամանակակից մեթոդներով այսօրվա ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարը անհնարին կլիներ առանց միջազգային հանրության գիտական ներուժի, այդ պատճառով երկրների միջև համագործակցությունը անհրաժեշտ է դիտարկել գիտական տեսանկյունից, որպես գիտական մտքի զարգացման միջոց։

Կիրակոսյանի խոսքերով, Հայաստանը ձևավորում է ժամանակակից մարտահրավերներին համապատասխանող անվտանգության ապահովման համալիր համակարգ։ 

 «Այդ համակարգի հիմնական տարրերից մեկը ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն է՝ «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, որի բաղկացուցիչներից է նաև համագործակցությունը՝ ահաբեկչության դեմ պայքարում», - ասաց նա։

ԱԳՆ փոխնախարարը նշեց, որ հաշվի առնելով աշխարհագրական դիրքը, միջազգային ահաբեկչության սպառնալիքը և վերջինիս դեմ միջպետական համագործակցության կարևորությունը՝ Հայաստանը անհապաղ միացավ ՆԱՏՕ-ի Գործողությունների ծրագրին՝ ահաբեկչության դեմ պայքարի գործընկերության  շրջանակներում, որը նպատակաուղղված է այս բնագավառում գործընկեր-պետությունների միջև համագործակցության զարգացմանը։

Նա պարզաբանեց, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի համար կենտրոնական նշանակություն ունի Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (IPAP), որը կանխորոշում է ահաբեկչության դեմ պայքարի զարգացման ուղղությունը։

Միաժամանակ Կիրակոսյանն ասաց, որ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում Հայաստանը համագործակցում է ԿԱՊԿ (կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպություն) և ԱՊՀ երկրների հետ։

ՆԱՏՕ-ի հետ համատեղ Հայաստանի ԱԳՆ-ի կազմակերպած «Ահաբեկչության դեմ պայքարի պատրաստվածության ապահովում» միջազգային համաժողովը տեղի է ունենում հուլիսի 12-ին Երևանում՝ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության շրջանակներում։

Միջոցառմանը մասնակցում են մոտ 25 պետությունների, Երևանում տեղակայված միջազգային կազմակերպությունների և ՆԱՏՕ-ի համապատասխան կառույցների ավելի քան 80 ներկայացուցիչներ։ Համաժողովի ընթացքում քննարկվում են ահաբեկչության դեմ պայքարի արդի մեթոդները և այս ուղղությամբ՝ միջազգային համագործակցությունը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: