482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+10
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականը գլխավորեց ՀՀ դատական դեպարտամենտը
12:13
12 Հուլիսի 2007

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական Արսեն Մկրտչյանը նշանակվել է հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավար։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեցին հանրապետության Վճռաբեկ դատարանի մամուլի ծառայությունից, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում Արսեն Մկրտչյանի թեկնածությունը հաստատվել էր հանրապետության Դատարանների նախագահների խորհրդի նիստի ժամանակ։

Նիստի ժամանակ քննարկվեցին նաև «Դատական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»,  ինչպես նաև «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների  ղեկավար աշխատողների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծերին հավանություն տալու և ՀՀ կառավարությանը առաջարկություն ներկայացնելու մասին հարցերը։

Այս հարցերի քննարկումը որոշվեց հետաձգել և հանձնարարել ՀՀ դատական դեպարտամենտին՝ երեքշաբաթյա ժամկետում պատրաստել ՀՀ դատական օրենսգրքի կիրարկումն ապահովող փաստաթղթերի ամփոփ փաթեթ և ներկայացնել Դատարանների նախագահների խորհրդի քննարկմանը։

Խորհրդի նիստում նաև հաստատվեց ՀՀ դատավորներին ամենամյա հերթական  արձակուրդ տրամադրելու կարգը, ինչպես նաև Դատական դպրոցի կանոնադրությունը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։