484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Հնդկաստանը մտադիր են խորացնել համագործակցությունը բնապահպանության ոլորտում
11:39
12 Հուլիսի 2007

Հայաստանը և Հնդկաստանը քննարկում են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները։

Ինչպես «Նովոստի-Արմենիային» հայտնեցին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս հարցը քննարկվել է նախօրեին Հայաստանում Հնդկաստանի դեսպան Ռինա Պանդեյի և ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանդիպման ժամանակ։

«Հայաստանի և Հնդկաստանի միջև հաստատված հարաբերությունները կարելի է բնորոշել որպես բավականին սերտ», - հայտարարեց Հնդկաստանի դեսպանը։

Նա նշեց, որ անցյալ տարի Հնդկաստանում կայացել է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ խնդիր է դրվել կանոնակարգել երկու երկրների հարաբերությունների զարգացման ընթացքը։

Պանդեյն ավելացրեց, որ Հնդկաստանը նույնպես բախվում է լուրջ բնապահպանական հիմնախնդիրների հետ և միջազգային համագործակցության ասպարեզում կարևոր դեր է խաղում՝ կլիմայի փոփոխությունը կանխարգելելու հարցերում։ Նա պատրաստակամություն հայտնեց հայ փորձագետներին Հնդկաստան հրավիրել փորձի փոխանակման նպատակով, մասնավորապես, սողանքային երևույթների կանխարգելման ոլորտում։

Իր հերթին, Արամ Հարությունյանը դեսպանին տեղեկացրեց շրջակա միջավայրի պահպանության ոլորտում միջազգային համագործակցության ուղղությունների մասին։

Նա առաջարկեց աշխատանքներ սկսել հաջորդ տարի Երևանում անցկացվելիք հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակներում Հայաստանի և Հնդկաստանի բնապահպանության նախարարությունների միջև միջգերատեսչական համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։

Առաջարկն արժանացավ հնդկական կողմի հավանությանը։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: