480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի ոչ կառավարական կազմակերպությունների և պետության փոխհարաբերությունների միջև առաջընթաց է գրանցվել. Բակո Սահակյան
11:30
12 Հուլիսի 2007

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հուլիսի./Նովոստի-Արմենիա/.Ղարաբաղի ոչ կառավարական կազմակերպությունների և պետության փոխհարաբերությունների միջև առաջընթաց է գրանցվել, կարծում է Ղարաբաղի նախագահի թեկնածու, ԼՂՀ ԱԱԾ նախկին պետ Բակո Սահակյանը։

Նախօրեին Ստեփանակերտում, նախըտրական քարոզարշավի շրջանակներում, կայացել է հանդիպում ղարաբաղյան ոչ կառավարական կազմակերպությունների և մտավորականության հետ, որտեղ Սահակյանն ընդգծել է, որ պետության և ոչ կառավարական կազմակերպությունների համագործակցության առաջընթացը երկրի զարգացման կարևորագույն խթաններից մեկն է։

Երկրի կադրային քաղաքականության մեջ երիտասարդ ներուժի ներգրավումը, Սահակյանի խոսքերով, անհրաժեշտություն է, քանի որ երիտասարդ պետության կառավարման համակարգը կարիք ունի «թարմ ուժերի և գաղափարների»։

Պատասխանելով փախստականների կարգավիճակին վերաբերող հարցին՝ Սահակյանը նշեց, որ այս դրույթի բացակայությունն իր նախընտրական ծրագրում չի նշանակում, թե «այս հարցը պարզապես մոռացված է»։ «Այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են տարվում և, գիտակցելով հարցի բարոյական պատասխանատվությունը, դատարկ խոսքեր ասելու կարիք չկա», - ասաց Բ. Սահակյանը։

ԼՂՀ նախագահի թեկնածուն պատասխանել է նաև մի շարք այլ հարցերի, որոնք հիմնականում առնչվում էին կրթությանը, գիտությանը և սպորտին։

2007թ. հունիսի 20-ից հուլիսի 17-ը ԼՂՀ-ում անցկացվում է ԼՂՀ նախագահի թեկնածուների քարոզարշավը։ Նախագահական հերթական ընտրությունները ԼՂՀ-ում տեղի կունենան 2007թ. հուլիսի 19-ին։

ԼՂՀ  կենտրոնական նախընտրական հանձնաժողովում գրանցված է նախագահի հինգ թեկնածու` Բակո Սահակյան (ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար), Մասիս Մայիլյան (ԼՂՀ փոխարտգործնախարար), Վանիկ Ավանեսյան (Արցախի պետական համալսարանի դասախոս), Արմեն Աբգարյան (ԼՂՀ ԱԺ պատգամավոր), Հրանտ Մելքումյան (ԼՂՀ Կոմկուսի ղեկավար):--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։