486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ակնկալում է ավելի սերտ համագործակցություն ՄԱԿ-ի հետ՝ աղքատության հաղթահարման նպատակով. վարչապետ
11:14
12 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի, /Նովոստի-Արմենիա/.  Հայաստանն ակնկալում է ավելի սերտ համագործակցություն ՄԱԿ-ի հետ՝ երկրում աղքատության հաղթահարման խնդրում։ Այս մասին Սերժ Սարգսյանը հայտարարեց  Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ, ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալի հետ հանդիպման ժամանակ։

Հայաստանի վարչապետը նշեց, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է վերանայել Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը և այդ համատեքստում ակնկալում է ավելի սերտ և ակտիվ գործակցություն ՄԱԿ-ի հետ՝ նկատի առնելով, որ աղքատության հաղթահարման խնդիրը եղել և մնւոմ է ՄԱԿ-ի կողմից հռչակված հազարամյակի զարգացման կարևորագույն նպատակներից մեկը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ կառավարության  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի և Զարգացման ծրագրի գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև՝ կազմակերպության հայաստանյան գրասենյակի արդյունավետ փոխգործակցությունը ՀՀ կառավարության հետ։

Սարգսյանը նաև կարևորել է ԱՀՌԾ-ի վերանայման գործընթացում հասարակական լայն քնարկումների իրականացումը, ընդգծելով, որ ծրագիրը պետք է լինի այնքան որոշակիացված և հիմնավորված, որ իրականացումը միանգամայն իրատեսական դառնա։ Դա, ըստ վարչապետի,  կբարձրացնի նաև ծրագրի նկատմամբ հանրության վստահությունը։

Վարչապետն ընդգծել է ՀՀ կառավարության համար կարևորագույն ու հիմնական փաստաթղթերի՝ ՀՀ կառավարության ծրագրի, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության և աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի դրույթների իրագործման ուղղությամբ ջանքերի համատեղման անհրաժեշտությունը։  Այս առթիվ նա նշեց, որ կառավարության կողմից ընդունվելիք ցանկացած փաստաթուղթ պետք է համահունչ լինի վերոնշյալ ծրագրերի նպատակներին։

Իր հերթին Կոնսուելո Վիդալը հավաստիացրեց, որ ՄԱԿ-ը, իբրև ՀՀ կառավարության գործընկեր, ուրախ կլինի շարունակել նշված փաստաթղթերի շրջանակներում համագործակցությունն ու երկրի զարգացմանն ուղղված ծրագրերի իրագործման աջակցությանը։

Նա նշեց, որ ՀՀ ԱԺ հավանությանն անժանացած ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրով նախատեսված գերակայությունները միանգամայն համահունչ են ՄԱԿ-ի նախանշած հիմնական առաջնահերթություններին, ինչը ՀՀ կառավարության և ՀՀ-ում գործող ՄԱԿ-ի գործակալությունների միջև հետագա համագործակցության լայն հնարավորություններ է բացում։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: