482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հունաստանի ռազմա-ուսումնական հաստատություններում ներկայում ուսանում է 38 հայ կուրսանտ
20:01
11 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/։ Հունաստանի ռազմա-ուսումնական հաստատություններում ներկայում ուսանում է 38 հայ կուրսանտ, որոնցից 14-ը՝ ռազմա-բժշկական հաստատություններում, իսկ 24-ը՝ Ցամաքային զորքերի ակադեմիայում։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը չորեքշաբթի հաղորդեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, այդ մասին հայտարարվել է ՀՀ ՊՆ նախարար Միքայել Հարությունյանի և Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պանայոտա Մավրոմիխալիի հանդիպման ժամանակ։

Հանդիպման ժամանակ զրուցակիցները կարևորել են երկկողմ հարաբերությունների խորացումը, մասնավորապես, ռազմական, ռազմա-տեխնիկական և ռազմա-ուսումնական ոլորտներում։ Զրուցակիցները նշել են, որ Հունաստանի ռազմա-ուսումնական հաստատություններում արդեն պատրաստություն է անցել 100 հայ սպա։

ՀՀ ՊՆ նախարարը բարձր է գնահատել Հունաստանի  աջակցությունը խաղաղարար միջոցառումներում և ներկայացրել է այդ ոլորտում Հայաստանի առաջիկա անելիքները։ Իր հերթին դեսպանը հայ նախարարին գոհունակություն է հայտնել՝ հունական ստորաբաժանման կազմում Կոսովոյում խաղաղարար առաքելություն իրականացնող հայկական խաղաղապահ դասակի մասնագիտական բարձր պատրաստվածության համար։ Կողմերը նաև քննարկել են  տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող մի շարք հարցեր։ Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին՝ դեսպանը կարևորել է վերոնշյալ խնդրի խաղաղ կարգավորման ուղին։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։