+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ըմբիշները հինգ մեդալ են նվաճել Մարիուպոլում կայացած մրցույթում
19:08
11 Հուլիսի 2007

Հայ ըմբիշները տարբեր հարգի հինգ մեդալ են նվաճել ուկրաինական Մարիուպոլ քաղաքում անցկացված «Ազովմաշի գավաթ» հունա-հռոմեական ըմբշամարտի մրցույթում։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանի հավաքականի հունա-հռոմեական ըմբշամարտի մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալաքյանը, ոսկե մեդալներ նվաճել են Արման Ադիկյանը (66 կգ) և Արսեն Ջուլֆալաքյանը (74 կգ)։

Արծաթե մեդալ 84 կգ քաշային կարգում ստացել է Դենիս ֆորովինը, իսկ երրորդ տեղերը զբաղեցրել են Աշոտ Խաչատրյանը (55կգ) և Արման Գեղամյանը (96կգ)։

«Մեր մարզիկները լավ արդյունքների են հասել, եթե նկատի ունենանք, որ մրցույթին մասնակցում էին աշխարհի ուժեղագույն թիմերը»,- նշել է մարզիչը։

Ջուլֆալաքյանը հայտնեց, որ ուկրաինական «Ազովմաշ»  գործարանի նախաձեռնությամբ հուլիսի 6-8-ը կայացած մրցույթին մասնակցել են 19 երկրներ, այդ թվում՝ ըմբշամարտի առաջատար տերություններ Ռուսաստանը, Թուրքիան, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ուկրաինան, Եգիպտոսը, Հնդկաստանը, Իրանը։

Մարզիչը տեղեկացրեց նաև, որ հայ ըմբիշները պատրաստվում են հուլիսի 13-15-ը Թբիլիսիում կայանալիք մրցումներին։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին: