482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
2012թ.-ին UC RUSAL-ը ծրագրում է ֆոլգայի արտադրությունը հասցնել տարեկան 100 հազ. տոննայի
18:59
11 Հուլիսի 2007

2012թ.-ին UC Rusal-ը ծրագրում է ֆոլգայի արտադրությունը հասցնել տարեկան 100 հազ. տոննայի։ Այս մասին չորեքշաբթի Երևանում հայտարարեց ՌՈւՍԱԼ ընկերության փաթեթավորման դիվիզիոնի տնօրեն Ալեքսանդր Բուրդինը՝ ռուս լրագրողների համար կազմակերպված մամուլի շրջագայության ժամանակ։  

Նա նշեց, որ ձեռնարկության համար առաջնային կմնան Ռուսաստանի և ԱՊՀ երկրների շուկաները։

«Մենք մտադիր ենք հզորացնել մեր շուկայական դիրքերը և ընթացիկ տարում զբաղեցնել ռուսական ալյումինե ֆոլգայի շուկայի 50%-ը՝ 2006թ,-ի 47%-ի դիմաց»,- ասաց նա, հավելելով, որ եվրոպական շուկայում ծրագրվում է հասնել 9%-անոց ցուցանիշի (2006-ի 6%-ի դիմաց) և 2,4%-ի՝ համաշխարհային շուկայում (2006-ի 1,6%-ի դիմաց)։

Բուրդինի խոսքերով, 2011թ.-ին ռուսական շուկայի հեռանկարը կկազմի տարեկան 29 հազ. տոննա՝ տարեկան 9% աճի դեպքում։ Պահանջարկը աճի տենդենց ունի կենցաղային  և կոնտեյներային ֆոլգայի ուղղություններով, ինչպես նաև տեխնիկական արտադրության կարիքների սպասարկման և հրուշակագործության ոլորտներում։

«Ռուսաստանը կձգտի զբաղեցնել իր տեղը բարձր զարգացում ունեցող երկրների շարքում, իսկ մետաղների և ալյումինի սպառման մակարդակով կհասնի եվրոպական զարգացած երկրների մակարդակին»,- նշեց նա։ Բուրդինը հայտնեց նաև, որ 2011թ.-ին, համաշխարհային շուկայի տարեկան 2,5 % աճի դեպքում,  հեռանկարը կհասնի տարեկան 3,2 միլիոն տոննայի։

Տնօրենը պարզաբանեց, որ հեռանկարում նախատեսվում է ներմուծել նոր հզորություններ և շարունակել մեծացնել համաշխարհային շուկայում սեփական մասնաբաժինը։ Բացի այդ, նրա խոսքերով, այսօր կազմակերպությունը դիտարկում է ինչպես նոր գործարաններ ձեռք բերման, այնպես էլ դրանց կառավարման մեջ մասնաբաժին ունենալու հետ կապված հնարավորությունները։

 «Բայց գործարանների ձեռքբերումը կապված է որոշակի բարդությունների հետ, որոնք պայմանավորված են նրանով, որ այսօր աշխարհում շատ քիչ են գործարկման համար պիտանի գործարանները։ Եվրոպայի գրեթե բոլոր ձեռնարկությունները հնացած են, և դրանց արդիականացման համար հավելյալ ներդրումներ են պահանջվում»,- նշեց Բուրդինը։

2006թ.-ին ընկերության արտահանած արտադրանքի ընդհանուր ծավալը կազմել է 56 հազ. տոննա, եկամուտը՝ 240 մլն. ԱՄՆ դոլար։ Այսօրվա դրությամբ UC RUSAL-ն ապահովում է ռուսական շուկայի 47%-ը և համաշխարհային շուկայի 1,6%-ը։ Արտադրանքի երկու երրորդը արտահանվում է 400 գործընկերների՝ 40 երկրներում,  հիմնականում, Հյուսիսային Ամերիկա, Եվրոպա  և Մերձավոր Արևելք։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: