486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիացի Լեոս Կարակասի ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» փառատոնում
18:29
11 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ժամանակակից ֆրանսիացի կինոռեժիսոր Լեոս Կարակասի «Պոլա Х» (Pola X) ֆիլմը ներկայացված է հուլիսի 9-ին Երևանում բացված «Ոսկե ծիրան» չորրոդ միջազգային կինոփառատոնի արտամրցույթային ծրագրում։

 «Լեոս Կարակասը ժամանակակից ֆրանսիական կինեմատոգրաֆի հիմնադիրներից է այնպիսի հեղինակությունների կողքին, ինչպիսիք են Բրեսոնը և Բենեկսը»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց երևանյան փառատոնի ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը։

Կազմակերպիչը հավելեց, որ Կարակասը «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերից է և փառատոնի մասնակիցների համար Երևանում վարպետության դասընթաց կանցկացնի։

Իր հերթին նշանավոր ֆրանսիացի կինոգործիչը հայտարարեց, որ կովկասյան տարածաշրջանի նկատմամբ մեծ հետաքրքրություն ունի։ «Կովկասը մեր մոլորակի այն քիչ վայրերից է, որն ինձ մոտ հատուկ է հետաքրքրություն է առաջացնում»,- ասաց նա։

Կարակասի խոսքերով, նրա համակրանքն այս տարածաշրջանի նկատմամբ առաջացել է ռուսական գրականության, հետագայում՝ նաև խորհրդային կինեմատոգրաֆի հետ ծանոթությունից հետո։

 «Հայաստանին ես ծանոթացել եմ այնպիսի մեծ հայ ռեժիսորների ֆիլմերով, ինչպիսիք են Փելեշյանը և Փարաջանովը»,- նշեց նա։

Կարակասը հայտնեց, որ «Պոլա Х» ֆիլմը Հերման Մելվիլի «Պիեր կամ Երկիմաստություն» վեպի էկրանացումն է։

«Ես այդ ստեղծագործությունը կարդացել եմ 19 տարեկանում, այսինքն, երբ եղել եմ գլխավոր հերոսի տարիքում և միանգամից զգացել եմ, որ դա իմ կյանքի գիրքն է»,- նշեց նա։

 «Ոսկե ծիրան» չորրորդ միջազգային կինոփառատոնը մեկնարկել է հուլիսի 9-ին և կշարունակվի մինչև հուլիսի 14-ը։ Փառատոնի մրցույթային ծրագրում 10 խաղարկային և 14 վավերագրական ֆիլմեր են՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Բոսնիա-Հերցոգովինայից, Ավստրիայից, Իտալիայից, Հնդկաստանից, Հոլանդիայից, Խորվաթիայից, Կանադայից, Իսպանիայից, Ավստրիայից, Մեծ Բրիտանիայից, Չեխիայից, Բելգիայից, Ռումինիայից։

 «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուրերն են հայտնի կինոռեժիսորներ Անդրեյ Զվյագինցևը, Լեոս Կարակասը, Բրունո Դյումոնը, Ջաֆար Փանաին և դերասան Չեկի Կարիոն։

 «Ոսկե ծիրան - 2007» կինոփառատոնի անցկացման համար պետությունից  հատկացվել է շուրջ 50 մլն դրամ (մոտ 145 հազ. ԱՄՆ դոլար)։

Առաջին անգամ «Ոսկե ծիրան» միջազգայն փառատոնը անցկացվել է Երևանում 2004թ. հունիսի 30-ից հուլիսի 4-ը։ Ներկայում փառատոնը տարածաշրջանում ամենահարգվածներից է և բարձր գնահատանքի է արժանացել համաշխարհային կինեմատոգրաֆի մեծերի կողմից։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։