484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի բնակչության 90%-ը չի օգտագործում ՏՏ՝ համակարգչի բացակայության պատճառով. Microsoft
18:16
11 Հուլիսի 2007

Հայաստանի բնակչության 90%-ը զրկված է տեղեկատվական տեխնոլոգիաներ օգտագործելու հնարավորությունից՝ համակարգչի բացակայության պատճառով։ Այդ մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանում Microsoft –ի «Microsoft RA» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը։

Նրա խոսքերով, Հայաստանը բարձր տեխնոլոգիաների գլոբալ զարգացման գործընթացներում գտնվում է ոչ այնքան լավ վիճակում, և ամենակարևոր խաչընդոտներից մեկը երկրում համակարգիչների անբավարար քանակությունն է։

Microsoft-ի գնահատմամբ, այսօր համակարգիչների թիվը Հայաստանում չի գերազանցում 150-180 հազարը, այսինքն, երկրի բնակչության միայն 5%-ն է օգտվում համակարգիչներից։

«Փաստորեն, Հայաստանի բնակչության 90%-ը զրկված է տեղեկատվական  տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունից՝ համակարգիչների բացակայության պատճառով միայն», - ասաց Բարսեղյանը։

Նա նշեց, որ նմանատիպ իրավիճակ է նաև Ինտերնետից օգտվողների քանակի հարցում, մի ցանց, որը համարվում է կարևոր և հզոր գործիք՝ հատկապես տրանսպորտային և տնտեսական փաստացի շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար։

Նրա խոսքերով, միակ առաջին տեղը, որ Հայաստանը զբաղեցնում է համաշխարհային ՏՏ արդյունաբերության մեջ՝ համակարգչային ծովահենությունն է։ Մասնավորապես, ըստ  Ծրագրային ապահովում արտադրող միջազգային ասոցիացիայի (Business Software Allianse – BSA) առաջին գլոբալ ուսումնասիրության,  ծովահենության մակարդակով 123 երկրների մեջ մեր հանրապետությունն առաջատարն է՝  95%։

«Սա բավականին բացասական գործոն է մի երկրի համար, որի հիմնական ռեսուրսը  մտավոր սեփականությունն է և որը պետք է անպայման պաշտպանված լինի», - ասաց Բարսեղյանը։

Նա նշեց, որ նմանատիպ իրավիճակը հանգեցնում է հայ կադրերի արտահոսքին  դեպի այն երկրներ, որտեղ մտավոր սեփականությունը լավ պաշտպանված է։ Նրա կարծիքով, Հայաստանը զրկվում է նաև խոշոր ընկերություններ գրավելու համար բարեհաճ ներդրումային մթնոլորտից, քանի որ նրանք պետք է վստահ լինեն իրենց սեփական հեղինակային իրավունքների պաշտպանվածության մեջ է։

Բացի այդ, ինչպես նշեց Microsoft-ի ներկայացուցիչը, տուժում են նաև տեղական ընկերությունները, քանի որ Հայաստանում գրանցված օգտվողների 5%-ն իրենց աշխատանքի համար օգտվում է ռուսերեն կամ անգլերեն ծրագրային տարբերակներից, այն դեպքում, երբ տեղական շուկան կարող է առաջարկել սեփական ծրագրային փաթեթները։

«Խնդիրն այն է, որ սպառողը նախընտրում է ձեռք բերել չլիցենզավորված տարբերակները՝ ավելի էժան գնով, և այս պայմաններում տեղական ծրագրային արտադրանքները դառնում են անմրցունակ», - ասաց Բարսեղյանը։

Ավելի վաղ Microsoft-ի Գործնական կառավարման և քաղաքականության կենտրոնի տնօրեն Փոլ Մաքլեստոնը հայտարարում էր, որ Microsoft ընկերությունը մտադիր է մինչև 2010թ. համակարգիչների՝ Հայաստան ներմուծման ծավալը ներկայիս 20 հազարից հասցնել 75 հազարի։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: