483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում հուլիսի 12-ին կբացվի Ղազախստանի դեսպանատունը
16:56
11 Հուլիսի 2007

Հայաստանում Ղազախստանի դեսպանատան բացումը կխթանի երկկողմ համագործակցությանը, չորեքշաբթի Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության հասարակայնության և մամուլի հետ կապերի վարչությունից, Ղազախստանի դեսպանատան բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 12-ին։

Այդ առթիվ Սարգսյանը հույս հայտնեց, որ երկու երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների միջև ծավալվելիք ակտիվ աշխատանքը նոր խթան կհանդիսանա փոխհարաբերությունների էլ ավելի ամրացման համար։ Նա հաստատեց  Հայաստանի պատրաստակամությունը՝ ներդնել բոլոր ուժերը հայ-ղազախական բարեկամության ամրապնդման և փոխհարաբերությունների խորացման համար։  

Դեսպան Բոզժիգիտովը մատնանշեց Հայաստանի և Ղազախստանի միջև համագործակցության լայն հնարավորությունները և հետաքրքիր ծրագրերը, որոնց կապակցությամբ արդեն տեղի են ունեցել քննարկումներ՝ հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների միջև։

Զրուցակիցները կարևորել են նաև երկու երկրների համագործակցությունը՝ տարբեր միջազգային կառույցների շրջանակներում։

Դեսպան Բոզժիգիտովը նշել է, որ իր երկրում բնակվող 25 հազարանոց հայկական համայնքը ևս մեծ ներուժ ունի հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման և համագործակցության զարգացման գործում։

Դիվանագետը նշել է նաև, որ օգոստոսին Ղազախստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Նա հայտարարել է, որ Ղազախստանի համար կարող է օգտակար լինել Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրությունների փորձը, որն արժանացավ միջազգային դիտորդական առաքելությունների և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների բարձր գնահատականին։—0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։