478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմությունը մեծ սպասումներ ունի 15-րդ ընտրատարածքի ընտրություններից
16:08
11 Հուլիսի 2007

Ընդդիմությունը մեծ սպասումներ ունի 15-րդ ընտրատարածքի լրացուցիչ ընտրություններից։ Այս մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության քաղխորհրդի քարտուղար, համանուն խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը։

Նրա խոսքերով, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է դառնալ պատգամավորական այլընտրանքային թեկնածու։ «Ժողովուրդը այլընտրանքի հնարավորություն կստանա, քանի որ նախկինում ընտրությունը եղել է միայն իշխանամետ թեկնածուների միջև», - ասաց նա։

Խաչատրյանը նշեց նաև, որ արդեն տեղեկություններ կան այն մասին, որ մինչև նախըտրական արշավի սկիզբը իշխանամետ թեկնածուներն օգտագործում են վարչական ռեսուրսները։

Նա նաև չբացառեց այլ ընդդիմադիր ուժերի առաջնորդների կողմից Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածության պաշտպանության հնարավորությունը։

Արագածոտնի մարզի 15-րդ ընտրատարածքի ՀՀ խորհրդարանական լրացուցիչ ընտրություններին առաջադրվել են 11 թեկնածուներ։ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որն արդեն ընտրվել էր կուսակցության համամասնական ցուցակով, նույնպես դրել է իր թեկնածությունը։

Թեկնածուներից մեկը՝ Խաչիկ Վաղինակի Մանուկյանը, որը ներկայացնում է ՀՀԿ-ն, հաղթել էր նույն ընտրատարածքում մայիսի 12-ին, բայց հրաժարվել էր մանդատից, որպեսզի վերջ դնի այն բոլոր խոսակցություններին, թե իբր ընտրությունների արդյունքները կեղծված են եղել։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: