478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀԿ-ն մտադիր է Սահմանադրությանը նվիրված մի շարք համաժողովներ անել
15:26
11 Հուլիսի 2007

Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) մտադիր է Սահմանադրությանը նվիրված մի շարք համաժողովներ անցկացել։ Այս մասին չորեքշաբթի «Հայաստանի Սահմանադրությունը. տեսություն և քաղաքական իրականությունը» համաժողովին հայտարարել է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։   

«ՀՀԿ-ն ողջունում է նման համաժողովների անցկացումը և մոտ ապագայում մտադիր  է անցկացնել սահմանադրական բարեփոխումների և երկրի հիմնական օրենքի այժմյա վիճակին վերաբերող հարցերի մի շարք քննարկումներ», - ասաց նա՝ չպարզաբանելով քննարկումների ժամկետն ու ժամանակացույցը։

Խորհրդարանական հանձնաժողովի նախագահի խոսքերով, 2005 թ.-ին անցկացված Հայաստանի Սահմանադրության բարեփոխումը սկիզբ չդրեց օրենսդրության բարեփոխման նոր փուլի։

Դ. Հարությունյանի կարծիքով, անհրաժեշտ է նոր քայլեր պլանավորել, պարզել բարեփոխումների ավարտված փուլերի բացթողումները, ներկայացնել հասարակական քննարկումների արդյունքում մշակված հիմնավորումներն ու ընդհանրացումները։  

Հայաստանի Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ.-ի հուլիսի 5-ին՝ համաժողովրդական հանրաքվեով։ Գործող հիմնական օրենքը բաղկացած է 117 հոդվածներից, որոնցում ամրագրված է, որ Հայաստանը անկախ, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, որտեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին։

Հայաստանում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեից  հետո՝ 2005 թ.-ի նոյեմբերի 27-ին, երկրի հիմնական օրենքում էական փոփոխություններ ու լրացումներ կատարվեցին՝ ստեղծելով որակապես նոր հնարավորություններ՝ ժողովրդավարության խորացման, մարդու իրավունքների և  օրենքի գերակայության ապահովման համար։

«Հայաստանի Սահմանադրություն. տեսություն և քաղաքական իրականություն» համաժողովիի կազմակերպիչներն են Հայաստանի միասնական ազգային լիբերալ կուսակցությունը (ՄԻԱԿ) և Բրիտանական շրջանավարտների ասոցիացիան։

Քննարկումներին մասնակցում են հայտնի իրավագետներ, օրենսդրության և դատաիրավական բնագավառի փորձագետներ, գիտական գործիչներ, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ և լրագրողներ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: