482.89
-0.16
541.32
+2.38
8.54
+0.08
+20
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը և Բուլղարիան ծրագրում են խորացնել երկկողմ գործակցությունը
19:58
10 Հուլիսի 2007

Հայաստանը և Բուլղարիան ծրագրում են խորացնել և ամրապնդել երկկողմ համագործակցությունը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրին ՀՀ կառավարության  աշխատակազմի հասարակայնության և մամուլի հետ կապերի վարչությունում, նման ցանկություն են այսօր հանդիպման ժամանակ հայտնել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը և Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆան Դիմիտրովը։ .

Բարձր գնահատելով հայ-բուլղարական հարաբերությունների ներկայիս մակարդակը, վարչապետը կարևորել է տարբեր ոորտներում համագործակցության ամրապնդման և խորացման ուղղությամբ տարվող երկկողմ ջանքերի ակտիվացումը։

Դեսպան Դիմիտրովը  Ս.  Սարգսյանին  է փոխանցել Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշևի շնորհավորանքը, որում  կառավարության ղեկավարը հայտնել է բուլղարական կողմի պատրաստակամությունը  հայ-բուլղարական հարաբերությունների ամրապնդման գործում։

Միաժամանակ, Ստանիշը իր դիմումում վստահություն է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը  Ս.Սարգսյանի ղեկավարությամբ կշարունակի ժողովրդավարական բարեփոխումների և Հայաստանի ու եվրոպական կառույցների մերձեցման գործընթացը։

Հանդիպման ընթացքում հատուկ կարևորություն է տրվել եվրաինտեգրման ոլորտի համագործակցությանը։ Դիմիտրովը նշել է, որ այս ոլորտում անելու շատ բան կա, եթե նկատի ունենանք, որ Բուլղարիան ԵԽ-ի և ՆԱՏՈ-ի անդամ է, իսկ Հայաստանը գտնվում է այդ կառույցների հետ համագործակցության զարգացման փուլում։

Նշելով, որ Հայաստանի և Բուլղարիայի միջև ձևավորվել է համապարփակ իրավական դաշտ՝ երկու կողմերն էլ կարևորել են գոյություն ունեցող ներուժի լիարժեք իրականացումը և քաղաքական կարևորությունը, ինչպես նաև տնտեսական համագործակցության բարձրացումը քաղաքականի մակարդակին, ինչին կարող է նպաստել գործարար կապերի ակտիվացումը, երկու երկրների շուկաների մասին տեղեկատվության առկայությունը, ակտիվ չմիջնորդավորված համագործակցությունը, երկու նախարարությունների միջև երկխոսությունը։

Բուլղարիայի դեսպանը նշել է, որ Հայաստանում իր դիվանագիտական առաքելության շրջանակներում աշխատանքներ կտանի Երևան-Սոֆիա չվերթի բացման ուղղությամբ։ Տնտեսական համագործակցության զարգացումը, երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը, մի շարք ոլորտներում համագործակցության խորացումը, նրա կարծիքով, իրատեսական կդարձնեն այդ նախաձեռնությունը։

Հանդիպման ավարտին Հայաստանի վարչապետը նշել է, որ մեր կառավարությունը պատրաստ է և կանի հնարավորը հայ-բուլղարական հարաբերությունների էլ ավելի սերտացման և տնտեսական համագործակցության զարգացման ծրագրերի իրագործման ուղղությամբ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: