483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Նախատեսվում է ներդնել ներքին աուդիտի ոլորտի կարգավորման ծրագիր
19:23
10 Հուլիսի 2007

Հայ-ամերիկյան տնտեսական  համագործակցությանը վերաբերող հարցերն են երեքշաբթի Երևանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկել Հայաստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ժամանակավոր հավատարմատար Էնտոնի Գոդֆրին, ինչպես նաև ԱՄՆ դրամատան ներքին աուդիտի մշտական խորհրդական Արա Օգուրյանը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրին ՀՀ  ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունում Է. Գոդֆրին նշել է, որ Վ. Խաչատրյանի հետ զրույցի հիմնական նպատակը եղել է Հայաստանում ԱՄՆ դրամատան կողմից ներքին աուդիտի ոլորտի կայացման ծրագրի հետ կապված խնդիրների քննարկումը։

Մշտական խորհրդական Արա Օգուրյանը ներկայացրել է ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքները՝ ներկայացնելով դրանց հիմնական ուղղությունները։

Զրուցակիցները քննարկել են նաև 2007-ի հոկտեմբերին հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի կայանալիք հանդիպման պատրաստության հետ կապված խնդրիները։

Հանդիպման ժամանակ Գոդֆրին հայտարարել է, որ Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ժամանակը ավարտվում է։ Նրա խոսքերով ԱՄՆ նորանշանակ ժամանակավոր հավատարմատար  Ռուդոլֆ  Պերինան արդեն Հայաստանում է և շուտով կանցնի իր պարտականությունների կատարմանը։

 Դիվանագիտական գործունեության ընթացքում Պերինան զբաղեցրել է բազմաթիվ կարևոր  պաշտոններ, մասնավորապես՝ 1998-2001-ին եղել է ԼՂՀ և եվրասիական հակամարտությունների կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում։–0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: