483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+7
Եղանակը Երևանում
Հայ
Երիտասարդությունը մտադիր է ակտիվորեն մասնակցել Հայաստանի զարգացմանը
19:13
10 Հուլիսի 2007

Հայ երիտասարդությունը տրամադրված է ակտիվորեն մասնակցել Հայաստանի զարգացման և աջակցման ծրագրերին։ Այս մասին Երևանում երեքշաբթի հայտարարեց Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը՝ ընդհանրացնելով «21-րդ դարի մարտահրավերները և հայ երիտասարդությունը» խորհրդաժողովի արդյունքները։

Նա նշեց, որ խորհրդաժողովում մշակվել է հռչակագրի նախագիծ, որը վերամշակելուց հետո մեկ տարվա ընթացքում պետք է վերջնականապես հաստատվի և դառնա Կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի (ԵԿԱ) հիմնարար ծրագիրը։

«Խորհրդաժողովի հիմնական արդյունքն այն էր, որ երիտասարդ սերնդի ներկայացուցիչները ոչ միայն կոնկրետ միջոցառումների իրագործման առաջարկություններ են արել, այլ նաև առաջադրված նպատակների և խնդիրների իրագործման կոնկրետ մեխանիզմներ են առաջադրել»,- նշեց նա։

Աբրահամյանի խոսքերով հռչակագրի նախագիծը մի քանի տասնյակ կետ է պարունակում, որոնք մշակվել են խորհրդաժողովի մասնակիցների ավելի քան 100 առաջարկների հիման վրա։

«Ոչ պակաս կարևոր է  նաև այն փաստը, որ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, մենք համոզվեցինք, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է ուժերի ներածին չափով աջակցել մեր ծրագրերին և համագործակցել Կոնգրեսի և ԵԿԱ-ի հետ»,- ասել է նա։

Աբրահամյանը տեղեկացրեց  նաև, որ ծրագրի շրջանակներում Կոնգրեսը պատրաստվում է հայտարարել  «Ինչպիսին պետք է լինի երիտասարդ հայը» թեմայով  դրամաշնորհային ծրագիր։

«Դրամաշնորհի հաղթողները կստանան ֆինանսական աջակցություն իրենց ծրագիրն իրագործելու համար»,- պարզաբանեց նա։

Հռչակագրում մասնավորապես նշվում է, որ աշխարհասփյուռ հայ երիտասարդության առջև ծառացած հիմնական մարտահրավերներին դիմակայելու համար առաջնային և կարևորագույն պայմանը նրա համախմբումն է։

«Մենք պիտի գիտակցենք, որ հայության փրկությունը մեր միասնական ուժի մեջ է։ Առանց համախմբվելու, մեր ջանքերը համատեղելու մենք կենսունակ չենք և չենք կարող դիմակայել մեր գոյատևմանը նետված մարտահրավերներին»,- նշվում է փաստաթղթում։

Երևանում հուլիսի 9-11 կայացած միջազգային համահայկական երիտասարդական խորհրդաժողովը կազմակերպել էր Համաշխարհային հայկական կոնգրեսը (ՀՀԿ) Հայերի համաշխարհային միության նախաձեռնությամբ։ Միջոցառմանը մասնակցել են 25 երկրներից 300 ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Ղարաբաղից, Ռուսաստանից, Վրաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Ուզբեկիստանից, Էստոնիայից, Բրազիլիայից, Թուրքիայից, Ռումինիայից, Իրանից, Իրաքից, Սիրիայից, Քուվեյթից, Հորդանանից, Ֆրանսիայից, Հոլանդիայից և ԱՄՆ-ից։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։