486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
Իտալուհին հրատարակելու է Հայոց ցեղասպանության մասին իր վեպի երկրորդ հատորը
16:46
10 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հայկական ծագումով իտալուհի գրող Անտոնիա Արսլանը մտադրվել է հրատարակել 1915թ. Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արտույտների ագարակը» (La masseria delle allodole) վեպի երկրորդ հատորը։

Վեպի հիման վրա նկարահանված իտալացի կինոռեժիսորներ, եղբայրներ Պաոլո և Վիտտորիո Տավիանիների համանուն ֆիլմը նախօրեին Երևանում բացեց «Ոսկե ծիրան 2007» չորրորդ միջազգային կինոփառատոնը ։

«Երկրորդ գրքում ես ընթերցողին կներկայացնեմ հայ երեխաների պատմության շարունակությունը, որոնց հաջողվել էր փրկվել թուրքական կոտորածներից», - երեքշաբթի Երևանում լրագրողներին հայտնեց Անտոնիա Արսլանը։

Գրքի հեղինակի խոսքերով, աշխատանքի երեք-չորրորդ մասն արդեն կատարված է։ «Հույս ունեմ ստեղծագործությունը ավարտել ընթացիկ տարվա վերջում», - ավելացրեց Արսլանը։

Միաժամաանկ գրողը նշեց, որ առաջին գիրքը գրվել է իր պապիկի հիշողությունների հիման վրա, որը նույնպես վերապրել է 1915թ. իրադարձությունները։

«Ես պատմաբան չեմ, այլ՝ պատմող։ Առաջին հրատարակությունում իմ ընթերցողին ներկայացրել եմ մի պատմություն իմ մանկությունից», - պարզաբանեց նա։

Արսլանը նաև ավելացրեց, որ «Արտույտների ագարակը» գրելու համար նա ծանոթացել է բազմաթիվ պատմական աղբյուրների հետ։

«Արտույտների ագարակը» վեպը լույս է տեսել 2004թ. և մեծ հռչակ է ձեռք բերել։ Գիրքը արժանացել է բազմաթիվ մրցանակների, մասնավորապես՝ Fenice-Europa, Stresa, Berto, Fregense, Giacomo Casanova, Citta di Bari, Campiello secondo noi։

Վեպում ներկայացված է Արևմտյան Հայաստանում (գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում) բնակվող և կոտորածի զոհ դարձած մի հայ ընտանիքի մասին։ Արսլանը հայտնեց, որ գիրքը արդեն թարգմանվել է հայերեն, և շուտով նախատեսվում է իրականացնել նաև դրա թուրքերեն թարգմանությունը։

Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» գրքի հիման վրա իտալացի ռեժիսորներ Տավիանի եղբայրները համանուն ֆիլմ են նկարահանել, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել 57-րդ Բեռլինալեում։

Ֆիլմը պատկանում է Իտալիայի, Իսպանիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Բելգիայի համատեղ արտադրությանը. որի  բյուջեն կազմել է 9,7 մլն. եվրո։

«Ոսկե ծիրան» միջազգային չորրորդ կինոփառատոնի կազմկոմիտեն իտալացի ռեժիսորներ, եղբայրներ Պաոլո և Վիտտորիո Տավիանիներին արժանացրել է Սերգեյ Փարաջանովի անվան հատուկ մրցանակի՝ «Համաշխարհային կինոյում ունեցած ավանդի համար»։

«Արտույտների ագարակը» ֆիլմի, ինչպես նաև 1915թ. Հայոց ցեղասպանոթւյան ճանաչման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Տավիանի եղբայրները արժանացել են Հայաստանի նախագահի մրցանակին։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: