487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում Երևանում սկսվել է «Ռեժիսորներ առանց սահմանների» սեմինարը
12:45
10 Հուլիսի 2007

Երեքշաբթի Երևանում, «Ոսկե ծիրան» միջազգային չորրորդ կինոփառատոնի շրջանակներում, սկսվել է «Ռեժիսորներ առանց սահմանների» սեմինարը։

Ինչպես փառատոնի բացման արարողության ժամանակ հայտնեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, այս սեմինարը կինոարտադրության զարգացմանը նպաստող լուրջ ծրագիր է ներկայացնում։

Նրա խոսքերով, սեմինարին ներկայացված կինոնախագծերը կարող են համապատասխան ֆինանսավորում գտնել միջազգային կինոհիմնադրամներից, քանի որ պետական ֆինանսավորումը երբեմն չի բավականացնում։

Ա. Խաչատրյանը նշեց, որ փառատոնի հյուրերը՝ տարբեր երկրներից ժամանած կինոռեժիսորներն ու կինոքննադատները, սեմինարի մասնակիցների հետ կքննարկեն իրենց ֆիլմերի նախագծերը։ «Այսպիսով, կինեմատոգրաֆիայի ոլորտում սկսնակները կարող են ուսումնասիրել կինոյի վարպետների փորձը և գտնել ոչ միայն ֆինանսավորում, այլև՝ փորձառու պրոդյուսերներ և ռեժիսորներ», - ասաց նա։ Իր հերթին, կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը նշեց, որ «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրին մասնակցելու համար ընտրվել են 12 փոքր բյուջե ունեցող  լիամետրաժ վավերագրական և խաղարկային ֆիլմերի նախագծեր՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից, Սերբիայից, Ռումինիայից և Իրանից։

Նա հայտնեց, որ սեմինարի արդյունքները կամփոփվեն հուլիսի 12-ին, և քննարկման արդյունքում 12 նախագծերից կընտրվեն 2-ը, որոնցից յուրաքանչյուրին կտրամադրվի դրամաշնորհ՝ 5 հազ. ԱՄՆ դոլարի չափով ։

 «Սա լուրջ հայտ է, այդ պատճառով էլ հույս ունեմ, որ ծրագիրը շարունակություն կունենա, և ամեն տարի «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում կանցկացվեն նման ֆորումներ», - ասաց նա։

 «Ոսկե ծիրան» միջազգային չորրորդ կինոփառատոնն անցկացվում է Երևանում 2007թ. հուլիսի 9-14-ը։ Մրցութային ծրագրում ներկայացված են 10 խաղային և 14 վավերագրական ֆիլմ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Բոսնիայից և Հերցոգովինայից, Ավստրիայից, Իտալիայից, Հնդկաստանից, Հոլանդիայից, Խորվաթիայից, Կանադայից, Իսպանիայից, Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, Չեխիայից, Բելգիայից, Ռումինիայից։

Առաջին անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցկացվել է 2004թ. հունիսի 30-ից հուլիսի 4-ը։ Ներկայում փառատոնը համարվում է տարածաշրջանում ամենահեղինակավորներից մեկը և արժանացել համաշխարհային կինեմատոգրաֆիայի վարպետների բարձր գնահատականներին։  --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։