485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԱԳ նախարարը ընդգծում է առողջապահության և կրթության բնագավառներում բարձր տեխնոլոգիաների օգտագործման անհրաժեշտությունը
12:24
10 Հուլիսի 2007

Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդգծում է առողջապահության և կրթության բնագավառներում բարձր տեխնոլոգիաների օգտագործման անհարժեշտությունը։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, այս մասին նախարարը հայտարարել է Հայկական տեխնոլոգիաների համաշխարհային վեհաժողովի ժամանակ (Armenian Technology Congress - ArmTech - 2007)՝ Սան-Ֆրանցիսկոյում։

Իր ելույթում ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Հայաստանի առաջընթացը, կայունությունն ու հեռանկարները։ Կարևորելով ժամանակակից տնտեսության զարգացման մեջ բարձր տեխնոլոգիաների դերն ու նշանակությունը՝ Վ. Օսկանյանը նշել է նրանց հատուկ կարևորությունը սոցիալական ծառայությունների բնագավառում, այդ թվում, նրանց կիրառման անհրաժեշտությունը առողջապահության և կրթության բնագավառներում։

Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը ներկայացրել է երկրորդ սերնդի բարեփոխումների պահանջները և դրանցով է պայմանավորել հանրապետության զարգացման հետագա հեռանկարները՝ հատկապես ընդգծելով, որ հաջողությունների և բացթողումների պատասխանատվությունը կրում է ողջ հասարակությունը։

Նախարարը նաև շոշափել է տարածաշրջանային համագործակցության հարցերը և  առկա խնդիրները, ինչպես նաև ներկայացրել է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների առանձին կողմերը։

ArmTech  հաջորդ վեհաժողովը տեղի կունենա 2009 թ.-ին։

Հայկական տեխնոլոգիաների համաշխարհային վեհաժողովը (Armenian Technology Congress  - ArmTech - 2007) բացվել է հուլիսի 4-ին՝ Սան-Ֆրանցիսկոյում։

ArmTech – 2007 հայկական տեխնոլոգիաների համաշխարհային վեհաժողովում հայկական պատվիրակությունը գլխավորում է Հայաստանի նախագահի՝ տնտեսական հարցերով խորհրդական Վահրամ Ներսիսյանցը։ 

Միջոցառմանը մասնակցում են ոչ միայն Հայաստանի և ԱՄՆ-ի, այև Եվրոպայի, Բրազիլիայի, Կանադայի և այլ երկրների՝ բարձր տեխնոլոգիաների բնագավառում գործող 500-ից ավելի հայկական կազմակերպություններ։

Ընդ որում, վեհաժողովում Հայաստանը ներկայացնում են 50 ընկերություններ, որոնք գործում են այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են տեղեկատվական  տեխնոլոգիաները, գիտությունը և տեխնիկան, օրգանական քիմիան, բիոտեխնոլոգիան և նանոտեխնոլոգիան, էներգետիկան, այլընտրանքային էներգետիկան։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։