484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Կայացավ հայ-ռուսական գործակցության մասին պատմող գրքերի շնորհանդես
16:12
09 Հուլիսի 2007

Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական միության /ՀԲՀՌՄ/ նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը երկուշաբթի Ազգային գրադարանում ներկայացրեց երկու նոր գրքեր։

Ինչպես հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարեց ՀԲՀՌՄ նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը,  որպես նվեր հանձնվել են մի տեղեկագիր «Հայաստան, Հայաստան։ 200 հարց, 200 պաատսխան» և ԽՍՀՄ ՆԳՆ սպայի օրագիրը՝ «Ըմբոստ Ղարաբաղը»՝ նախատեսված հիմնականում ռուս ընթերցողի համար։

«Տեղեկագիրը ամբողջական պատկերացում է տալիս Հայաստանի մասին։ Ընթերցողը կարող է ստանալ այս երկրի աշխարհագրության, պատմության, կրոնի, ինչպես նաև բնակչության, մշակույթի և գրականության վերաբերյալ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները», - ասաց նա։

Կրիվոպուսկովն ավելացրեց, որ հրատարակության մեջ օգտագործվել են պատմական նյութեր, ինչպես նաև հայերենից ռուսերեն կատարված թարգմանություններ։

«Մենք օգտագործել ենք Հայաստանի մասին ռուսական աղբյուրներում եղած ամենահին հիշատակությունը, այն է՝ «Ժամանակագրական վեպ» տարեգրությունը, որը գրվել է 1113 թվականին», - պարզաբանեց Կրիվոպուսկովը։

ՀԲՀՌՄ նախագահը նաև ավելացրեց, որ «Ժամանակագրական վեպի» ստեղծողի՝ վանական-տարեգիր/ժամանակագիր Նեստորի  շնորհիվ  Հայաստանը մտել է այն ժամանակվա ամենանշանավոր երկրների, մասնավորապես՝ Պարսկաստանի /Իրան/, Հնդկաստանի, Բրիտանիայի, ինչպես նաև Սիրիայի ցանկի մեջ։

Միաժամանակ, Կրիվոպուսկովը հայտնեց, որ «Հայաստան, Հայաստան» տեղեկագիրը կտարածվի Ռուսաստանի բոլոր ուսումնական հաստատություններում։

Անդրադառնալով երկրորդ՝ «Ըմբոստ Ղարաբաղ» հրատարակությանը, Կրիվոպուսկովը, որը հանդիսանում է գրքի հեղինակը, հայտնեց, որ ընթերցողներին ներկայացված են ղարաբաղյան իրադարձությունների մասին իր անձնական հիշողությունները։

«Գրքում ներկայացված են իրական դեպքեր, որոնք տեղի են ունեցել 1990-1991թթ. Ղարաբաղում», - ասաց նա։

2007թ. հրատարակված «Հայաստան, Հայաստան։ 200 հարց, 200 պաատսխան» տեղեկագիրը կազմված է 45 հազար օրինակից, իսկ «Ըմբոստ Ղարաբաղ» գիրքը հրատարակված է 12 հազար օրինակ տպաքանակով։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: