480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ամերիկյան հիմնադրամը Հայաստանի միջին մասնագիտական հաստատություններին տրամադրել է 600-700 հազ. դոլարի օժանդակություն
14:44
09 Հուլիսի 2007

«Անուշավան Աբրահամյան» ամերիկյան կրթական հիմնադրամը երեք տարվա ընթացքում  Հայաստանի միջին մասնագիտական հաստատություններին տրամադրել է 600-700 հազ. դոլարի օժանդակություն։ Այս մասին երկուշաբթի Երևանում հայտարարեց համանուն կրթական հիմնադրամի ղեկավար Անուշավան Աբրահամյանը՝ Հայաստանի կրթության նախարար Լևոն Մկրտչյանի հետ փոխըմբռնման համաձայնագրի ստորագրման ժամանակ։

Նրա խոսքերով, ընտանիքի միջոցների զգալի մասը տրամադրվել է սույն հիմնադրամին՝ կրթական ծրագրերի օժանդակության համար։

 «Ես մեծացել եմ բազմազավակ ընտանիքում և ավարտելով դպրոցը՝ ստիպված եմ եղել աշխատել, դրա համար այժմ ես հատկապես ուրախ եմ, որ կուտակածս ունեցվածքով կարող եմ ուրախացնել հազարավոր երեխաների և մտադիր եմ օժանդակության մեջ ներառել մինչև հազար դեռահասների», - ասել է նա։

Հայաստանի կրթության նախարար Լևոն Մկրտչյանն իր հերթին ընդգծեց, որ հիմնադրամը համակողմանի և շարունակական օժանդակություն է ցուցաբերում  միջին մասնագիտական հաստատություններին, որոնք երկրի կրթական համակարգի կարևոր մասն են։

Նա նաև տեղեկացրեց, որ համաձայնագիրը կամրապնդի արդյունավետ համագործակցությունը, որը կնպաստի կրթական համակարգի շարունակական զարգացմանն ու երիտասարդների զբաղվածության և մասնագիտական պատրաստվածության ապահովմանը։

 «Համաձայնագիրը ամրապնդում է մտադրությունները, կողմերի՝ կրթական համակարգի բարելավման ու զարգացման ծրագրերի իրագործմանն ուղղված  հիմնական ուղիները և համագործակցության ուղղությունները», - ասել է նա։ 

Հայաստանին նվիրվածության համար՝ կրթության նախարարը բարերարին պարգևատրեց ոսկե հուշամեդալով։   

«Անուշավան Աբրահամյան» կրթական հիմնադրամը հիմնադրվել է 2004 թ. հոկտեմբերին՝ ամերիկահայ բարերար Անուշավան Աբրահամյանի կողմից։

Հիմնադրամի նպատակն է՝ զարգացման երկարաժամկետ և համապարփակ ծրագրերի իրագործման միջոցով՝ միջին մասնագիտական և արհեստագործական  դպրոցներում Հայաստանի 10 մարզերի երիտասարդներին ապահովել կրթություն և մասնագիտություն ստանալու հնարավորությամբ։ Այժմ հիմնադրամի ծրագրերում ընդգրկված են 500 պատանիներ։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։