484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Վիկ Դարչինյանը Բոքսի միջազգային ֆեդերացիայի (ԲՄՖ. IBF) չեմպիոնի տիտղոսը զիջեց ֆիլիպինցի Նոնիտո Դոներին
11:20
09 Հուլիսի 2007

 IBF  վարկածով գերթեթև քաշային կարգում վեցակի չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը չեմպիոնի  տիտղոսը զիջեց ֆիլիպինցի Նոնիտո Դոներին։

Ինչպես տեղեկացնում է Allboxing.ru կայքը, հուլիսի 7-ին Բրիջպորտում (ԱՄՆ) 24-ամյա Դոները նվաճեց IBF վարկածով գերթեթև քաշային կարգի տիտղոսը՝ հինգերորդ ռաունդում նոկաուտի ենթարկելով նախկին չեմպիոն Դարչինյանին։

Պրոֆեսիոնալ ռինգում սա Դարչինյանի առաջին պարտությունն է։

Առաջին ռաունդներում Դոները վատ տեսք չուներ՝ չեմպիոնի ակնհայտ թեկնածու համարվող Դարչինյանի համեմատ, և հինգերորդ ռաունդում ֆիլիպինցու շեշտակի ձախ հարվածը նոկաուտի ենթարկեց Դարչինյանին։ 

Չորս ռաունդներից հետո երկու մրցավարների քարտերի վրա հավասար արդյունք էր՝ 38-38, իսկ երրորդ մրցավարը գրանցեց 40-36 հաշիվ՝ հօգուտ ֆիլիպինցու։

Անցյալ տարվա հոկտեմբերին Դարչինյանը հաղթանակ տարավ Նոնիտոյի ավագ եղբոր՝ Գլեն Դոների նկատմամբ։

Վիկ Դարչինյանը IBF և IBO (Բոքսի միջազգային կազմակերպություն՝ ԲՄԿ) վարկածով գերթեթև քաշում (մինչև 50,8 կգ.) աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց  2004 թ.-ին։

Նա ծնվել է 1976 թ.-ին՝ Վանաձորում, 2001 թ.-ից պրոֆեսիոնալ բոքսում հանդես է գալիս Ավստրալիայի դրոշի ներքո։ Նա արժանացել է «Կատաղի ցուլ» անվանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: