484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի նախագահի թեկնածու Բակո Սահակյանը խոստանում է բարձրացնել կրթության մակարդակը հանրապետությունում
11:02
09 Հուլիսի 2007

Ղարաբաղի նախագահի թեկնածու, ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Բակո Սահակյանը խոստանում է հանրապետության բուհերում և միջնակարգ դպրոցներում բարձրացնել կրթության մակարդակը։

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիայի» թղթակիցը Ստեփանակերտից, այդ մասին Բ.Սահակյանը տեղեկացրեց  շաբաթ օրը՝ իր նախընտրական ծրագրով հանդիպելով բանկերի կոլեկտիվների հետ։

Բ.Սահակյանը նշեց, որ դպրոցը կրթության և գիտության հիմքն է։ «Մենք խոնարհվում ենք մեր ուսուցիչների առջև, այդ մարդիկ արժանի են մեր հարգանքին, նրանք մեզ դաստիարակել են որպես հայրենիքի պաշտպաններ»։

Խոսելով Ղարաբաղում ռուսական դպրոցների բացման մասին՝ Բ.Սահակյանը հայտարարեց, որ ռուսերենին պետք է լուրջ վերաբերվել։

«Մենք պետք է ունենանք ռուսական դպրոցներ։ Չգիտեմ, դրանք կլինեն մասնավոր դպրոցներ թե կգործեն պետբյուջեի հաշվին, բայց ռուսական դպրոցներն անհրաժեշտ են»,-ասաց Սահակյանը։

Պատասխանելով ԼՂՀ դատական համակարգին վերաբերող հարցին՝ ԼՂ նախագահի թեկնածուն ընդգծեց այդ ոլորտում արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը, ինչպես նաև՝ պայքարը կոռուպցիայի դեմ և նման փաստերի բացառումը։

 «Սակայն մեղավոր են ոչ միայն դատական և իրավապաշտպան կառույցները, որոնք կաշառք են վերցնում, այլև քաղաքացիները, որոնք տալիս են այդ կաշառքը՝ նույնպես մասնակցելով հանցագործությանը»,- եզրակացրեց Բ.Սահակյանը։

2007թ. հունիսի 20-ից մինչեւ հուլիսի 17-ը ԼՂՀ-ում ընթանում է նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը։ ԼՂ հերթական նախագահական ընտրությունները տեղի կունենան հուլիսի 19-ին։

ԼՂՀ ԿԸՀ-ում  ներկայում գրանցված են նախագահական ընտրությունների հինգ թեկնածուներ՝ Բակո Սահակյան (ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության պետ), Մասիս Մայիլյան (ԼՂՀ ԱԳ փոխնախարար), Արմեն Աբգարյան (ԼՂՀ ազգային ժողովի պատգամավոր), Վանյա Ավանեսյան (Արցախի պետական համալսարանի դասախոս), Հրանտ Մելքումյան (ԼՂՀ կոմունիստական կուսակցության առաջադրած թեկնածու)։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։