486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-1
Եղանակը Երևանում
Հայ
Սպիտակ տունը չի թույլատրի ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների վատացում. ԱԳՆ
20:07
06 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի։ /Նովոստի-Արմենիա/։ Սպիտակ տան գրասենյակը չի թույլատրի ԱՄՆ և Թուրքիայի միջև հարաբերությունների վատացում։ Այս մասին ուրբաթ  Երևանում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը՝ ՌԻԱ Նովոստիի կողմից Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի աջակցությամբ հուլիսի 1-ից 8-ը կազմակերպած Ամառային դպրոցում  ներկայացրած «Հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակը» զեկույցում։

«Նման բան կարող է լինել ԱՄՆ կոնգրեսի կողմից հայերի ցեղասպանության մասին հայտարարագրի ընդունման դեպքում»,- նշեց փոխնախարարը։

Նրա խոսքերով, ամերիկյան կառավարությունը այդ հայտարարագրի ընդունման հետ է կապում ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգի առաջացումը։

Ինչպես նշեց Կիրակոսյանը, Թուրքիան առաջվա նման ՆԱՏՕ-ի կազմում ԱՄՆ ամենից հավատարիմ դաշնակիցն է մնում։

«Ամերիկացիները, Թուրքիայից բացի, տարածաշրջանում նման հզոր դաշնակից չունեն»,- ընգծեց նա, հավելելով, որ վերջին շրջանում այդ հարաբերությունները Իրաքում իրագործվող գործողությունների պատճառով վատթարացել են։

Այդ առնչությամբ Հայաստանի փոխարտգործնախարարը նշեց, որ Թուրքիայի կամ ԱՄՆ կողմից Եղեռնի ճանաչումը փոխկապակցված չէ։

«Բայց ԱՄՆ-ում կարծում են, որ խոսքը Թուրքիայինն է, որն ինքը պետք է այդ քայլն անի»,- պարզաբանեց նա։

Հայերի ցեղասպանության մասին 106-րդ հռչակագիրը ներկայացվել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատին 2007- հունվարին։ Այն կոչվում է «Պալատի հռչակագիր» (House resolution) և նրա ընդունման համար պարտադիր չէ սենատի հավանությունը և նախագահի ստորագրությունը։

106-րդ հռչակագիրը ԱՄՆ նախագահին մարդու իրավունքների հետ կապված հարցերի, ազգային հալածանքների, ցեղասպանության և մասնավորապես հայերի ցեղասպանության (որը հաստատող փաստաթղթեր կան ԱՄՆ արխիվներում) հետ կապված խնդիրների ճիշտ արտացոլման և ներկայացման կոչ է անում։

Հայերի ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար ուրանում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ 1,5 մլն. հայերի ջարդը և խիստ հիվանդագին է արձագանքում Արևմուտքի կողմից Եղեռնի չճանաչման կապակցությամբ հնչող քննադատությանը։

Հայոց ցեղասպանության փաստն ընդունել են մի շարք երկրներ, այդ թվում՝ Լիտվան, Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ նահանգների մեծ մասը, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի ներկայացուցիչների պալատը և Լեհաստանի սեյմը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։