481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Հունգարիայի գլխավոր դատախազների միջև ստորագրվել է գործակցության մասին համաձայնագիր
19:48
06 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Հունգարիայի գլխավոր դատախազների միջև ստորագրվել է համագործակցության մասին համաձայնագիր։ Այս  մասին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ուրբաթ կայացած հանդիպման ժամանակ հայտնել են ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը և աշխատանքային այցով Երևանում գտնվող Հունգարիայի գլխավոր դատախազ Տոմաս Կովաչը։

«Երկու երկրների գլխավոր դատախազները նշել են, որ համաձայնագիրը, որի ստորագրման նախապատրաստական աշխատանքներն ընթացել  են յոթ տարի, թույլ կտա ակտիվացնել Հայաստանի և Հունգարիայի իրավապահ մարմինների համագործակցությունը դատախազական համակարգի բոլոր ոլորտներում»,- Հայաստանի ղեկավարի մամուլի ծառայությունից  հայտնեցին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը։

Ողջունելով երկու երկրների դատախազությունների համագործակցությունը, Հայաստանի նախագահն ասել է, որ հանցավորությունը ընդլայնում է իր սահմանները՝ աշխարհում ծավալված գլոբալիզացիոն գործընթացներին համընթաց և այսօր ավելի կարևոր է դառնում տարբեր երկրների իրավապահ մարմինների համագործակցությունը։

Քոչարյանը հավաստել է նաև, որ այսօր Հայաստանի դատախազությունում լուրջ բարեփոխումներ են իրականացվում։

Կովաչն իր հերթին նշել է, որ Հունգարիան 2004-ից Եվրամիության անդամ է և հայկական կողմին կարող է փոխանցել ԵՄ-ին անդամակցման տարիներին ձեռք բերած փորձը։

Հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահը նշել է, որ Բուդապեշտում ազերի զինվորականի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության հետ կապված Հունգարիայի դատա-իրավական համակարգը երկար ժամանակ հայ  հասարակության ուշադրության կենտրոնում է եղել։ Քոչարյանը հավելել է, որ «հանցագործը արժանի պատիժ է ստացել»։

2004-ի փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, որը ՆԱՏՕ-ի կազմակերպած «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Բուդապեշտ էր մեկնել՝ մասնակցելու անգլերենի դասընթացներին, քնած ժամանակ գազանաբար կացնահարվել էր նույն դասընթացների մասնակից ազերի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։

2006-ի ապրիլի 13-ին Բուդապեշտի առաջին ատյանի դատարանը Սաֆարովին դատապարտեց հունգարիայի օրենսդրությամբ նախատեսված ամենախիստ պատժին՝ ցմահ ազատազրկման՝ առանց 30 տարի ներման իրավունքի։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: