484.78
-2
571.8
-2.21
8.19
+0.02
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանն ու Վրաստանը գիտության և կրթության ասպարեզում կմշակեն 2008-2011թթ գործակցության ծրագիր
19:09
06 Հուլիսի 2007

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/.Հայաստանն ու Վրաստանը մոտ ապագայում գիտության և կրթության ասպարեզում կմշակեն 2008-2011թթ համագործակցության ծրագիր։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հաղորդեցին Հայաստանի կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից , այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ կրթության  և գիտության փոխնախարար Բագրատ Եսայանի Թբիլիսի կատարած այցի ժամանակ։

Վրաց  գործընկեր  Թեյմուրազ Սամադաշվիլիի հետ հանդիպման ընթացքում, քննարկվել է 2004-2007թթ գիտության և կրթության ասպարեզում ձեռք  բերված համաձայնությունների իրագործման ընթացքը և դրանց արդյունքը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնվել համագործակցությունը շարունակելու առնչությամբ ։

«Այդ նպատակով առաջիկայում  կկազմվի 2008-2011թթ գիտության և կրթության բնագավառներում համագործակցության նոր ծրագիր»,- տեղեկացրեցին  մամուլի ծառայությունում։

Կողմերը ներկայացրել են իրենց երկրներում կրթության բնագավառում անցկացվող բարեփոխումները և պայմանավորվել են փորձի փոխանակման նպատակով փոխադարձ այցեր կատարել։

Զրուցակիցները քննարկել են նաև Վրաստանում հայկական դպրոցների գործունեության հետ կապված մի շարք խնդիրներ։

Հանդիպման ժամանակ Բագրատ Եսայանը ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանի անունից փոխանցել է Վրաստանի կրթության նախարար Ալեքսանդր Լոմաեին ուղղված Հայաստան այցելելու հրավերը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:24
20 Նոյեմբերի 2017
ՌԴ ԱԳ նախարարը ժամանեց Երևան (ՖՈՏՈ)
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։