482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանության պետպահպանության վարչությունը պահպանում է 4150 օբյեկտ
17:02
06 Հուլիսի 2007

 

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ոստիկանության պետպահպանության վարչությունը ներկայումս պահպանում է 4150 օբյեկտ: Այս մասին ուրբաթ  լրագրողներին հայտնեց  վարչության ղեկավար գեներալ-մայոր Արամ Զաքարյանը:

«Քաղաքացիների պահպանվող բնակարաների թիվը 2003թ-ի 71-ից 2007թ-ին հասել է 983-ի»,- ասաց Զաքարյանը։

Նրա խոսքերով պահպանվող բնակարաններից գողության ոչ մի դեպք չի արձանագրվել։ Ընդ որում 2007-ի անցած 6 ամիսների ընթացքում գրանցվել է պահպանվող բնակարաններից գողության միայն 9 դեպք, որոնցից 7-ը բացահայտվել է։

Վարչության ղեկավարը նշեց, որ քաղաքացիների բնակարանների պահպանության ամսավարձը 5-8 հազ. դրամ է (շուրջ 15-23,5 ԱՄՆ դոլար)։ Ընդ որում, բուն անվտանգության համակարգը, որն արժե 70 հազ. դրամ (206 ԱՄՆ դոլար) ձեռք է բերվում պատվիրատուի միջոցներով, իսկ համակարգի տեղադրումն ու սպասարկումը կատարվում է անվճար։

Նրա խոսքերով ամեն տարի պահպանվող օբյեկտների և բնակարանների քանակը աճում է 15-20%-ով։

«Այսօր Հայաստանի պետպահպանության վարչության կազմում գործում են 57 ստորաբաժանումներ, այդ թվում՝ 4 գունդ, 3 վաշտ, 43 տարածքային բաժանմունք, 6 ռազմականացված ջոկատ և կինոլոգների բաժին»,- ասաց Զաքարյանը։

Նրա խոսքերով, վարչության աշխատակիցներն իրենց ավանդն են ներդնում հանցագործությունների բացահայտման և հասարակական անվտանգության ամրապնդման գործում։

Մասնավորապես, ինչպես նշեց վարչության պետը, անցած տարվա ընթացքում պետպահպանության ծառայությունները բացահայտել են հանցագործությունների 29 դեպք։ Հանցագործության կասկածով ոստիկանության բաժանմունքներ բերման են ենթարկվել 45 անձ, իսկ վարչական իրավախախտումների մեղադրանքով 77 անձ, հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող երեք մարդ։

Զաքարյանի խոսքերով, պահպանության գործում հատուկ տեղ է հատկացվում կինոլոգների բաժանմունքին։ Նա նշեց, որ հանրապետության մաքսային կետերում իրականացվող ծառայութնունից բացի, բաժանմունքի կինոլոգները մասնակցում են ոստիկանության հետախուզական օպերատիվ միջացառումներին։

«Անցած տարվա ընթացքում այդ ծառայությունների աշխատակիցները հետախույզ-շների օգնությամբ բացահայտել են 43 հանցագործություն, մասնավորապես, հայտնաբերվել է ապօրինի ճանապարհով երկիր ներմուծված 11 միլիոն դրամ (32,4 հազ. ԱՄՆ դոլար) արժողությամբ դեղորայք»,- ասաց նա։

Զաքարյանի խոսքերով, վարչության հետագա զարգացման և կայուն նյութա-տնտեսական հիմք ստեղծելու համար մշակվել է մինչև 2008թ. վաչության զարգացման ծրագիրը։

Նա նշեց, որ 2005-2006թթ արդեն անց են կացվել կառույցի օպտիմիզացիայի և կադրերի հետ աշխատանքի բարելավման հետ կապված որոշակի աշխատանքներ, հիմնականում կայունացել է զորաբաժանումների ֆինանսական վիճակը։

«Երկրորդ փուլում, մինչև 2008թ. կավարտվի զորամիավորումների տեխնիկական վերազինումը, ինչը թույլ կտա զգալիորեն ավելի մատչելի դարձնել առաջարկվող ծառայությունները և ապահովել ավելի հուսալի պահպանություն»։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: