484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում Երևանում կանցկացվի ֆրանսիական ֆիլմերի փառատոն
16:31
06 Հուլիսի 2007

«Ոսկե ծիրան» միջազգային չորրորդ կինոփառատոնի շրջանակներում Երևանում հուլիսի 10-14 կանցկացվի ֆրանսիական ֆիլմերի փառատոն։ Այս մասին ուրբաթ Երևանում լրագրողներին հայտնեց «Ոսկե ծիրանի» գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը։

«Ֆրանսիական ֆիլմերի հատուկ ծրագիրը ուղղված է եվրոպական կինոյի քարոզմանը», - ասաց նա։ Հարությունյանը նշեց, որ Երևանում ֆրանսիական ֆիլմերի փառատոնը կամրապնդի մշակույթի ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի ունեցած կապերը։ «Մենք ուզում ենք մեր ներդրումն ունենալ երկկողմանի հարաբերությունների զարգացման մեջ»,- ավելացրեց նա։

Իր հերթին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության գծով խորհրդական Անի Մոնրին (Annie Monnerie) ավելացրեց, որ ֆրանսիական ֆիլմերի փառատոնի շրջանակներում հայ հանդիսատեսին կներկայացվեն ժամանակակից ֆրանսիացի ռեժիսորների 10 աշխատանքներ։

«»Ոսկե ծիրան» փառատոնը իր դռներն է բացում եվրոպացի կինեմատոգրաֆիստների առջև», - ասաց նա։

Մոնրիի խոսքերով, փառատոնում ներկայացված ֆիլմերը լավագույնս կծանոթացնեն հանդիսատեսին ֆրանսիական իրականության հետ։ «Ֆիլմերը դիտելու ընթացքում հանդիսատեսը կտեսնի  իրական Ֆրանսիան, իր բազմախավ բնակչությամբ», - ասաց նա։

Միաժամանակ, դեսպանաատն խորհրդականն ավելացրեց, որ ֆիլմերի ռեժիսորները հավատարիմ են մնում ավանդական ֆրանսիական կինոմշակույթին։ «Շատ ֆիլմերում ներկայացված է երկու սիրահարների ռոմանտիկ պատմությունը», - ասաց նա։

Այսպիսով, Ֆրանսիական կինոյի փառատոնի շրջանակներում կներկայացվեն հետևյալ ֆիլմերը. Օլիվյե Ասայասի «Մաքուրը», Անտուան Կորդյեի «Սառը ցնցուղը», Ստեֆան Բրիզեի «Ես այստեղ չեմ սիրված լինելու համար», Կսավյե Բովուայի «Երիտասարդ լեյտենանտը», Ժաննա Լաբրյունյայի «Խոսիր, միշտ խոսիր» և Բրունո Դյումոնի «Ֆլանդրիան» ։

Մոնրին նաև հայտնեց, որ բացի ֆրանսիական ֆիլմերի ցուցադրումից, նախատեսված է նաև պատվավոր հյուրերի ժամանում, մասնավորապես, կինոռեժիսոր Լեոս Կարակասի, որը վարպետության դասընթաց կանցկացնի «Ոսկե ծիրանի» մասնակիցների համար, Բրունո Դյումոնը, ինչպես նաև Չեկի Կարիոնեն, որը հայտնի է «Նիկիտա» ֆիլմով։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: