488.03
+0.46
571.73
+4.1
8.19
-0.01
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում բացվել է առաջին միջազգային «Հայկական ծիրան» ֆորումը
16:19
06 Հուլիսի 2007

Ուրբաթ Երևանում բացվեց «Հայկական ծիրան» առաջին միջազգային ֆորումը՝ կազմակերպված ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՀՀ ԳԱԱ կողմից։

Ինչպես նշեց բացման արարողության ժամանակ Գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը, ֆորումի ընթացքում կքքնարկվեն ծիրանի աճեցման, վերամշակման և արտահանման հետ կապված գործնական և գիտական խնդիրներ։ Նրա խոսքերով, ֆորումին մասնակցելու են դիվանագետներ, գիտնականներ և գործարարներ. ինչպես Հայաստանից, այնպես էլ արտասահմանից, ինչը կօգնի լուծել առկա խնդիրները և գտնել համագործակցության ուղիներ։

Իր հերթին ՄԱԶԾ-ի Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալը նշեց, որ այդ ֆորումը մեծ նշանակություն կունենա Հայստանի տնտեսության զարգացման համար։

«Գյուղատնտեսությունը շատ մեծ նշաանկություն ունի Հայաստանի համար, իսկ ծիրանը համարվում է երկրի խորհրդանիշ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել այս մրգին», - ասաց Վիդալը։

Ֆորումի բացման ժամանակ նա $ 5 հազ. դոլարի կտրոն հանձնեց «Նորատունկ» ագարակային/ագրարային տնտեսությանը, որը Հայաստանում լավագույնն է ճանաչվել ծիրանամշակության ոլորտում։

«Այս ձեռնարկությունը զբաղվում է ոչ միայն ծիրան աճեցնելով, այլև գիտական գործունեությամբ՝ նոր, ավելի ամուր տեսակների մշակմամբ։ Հուսանք, որ այս պարգևը մյուս ագարակատերերին էլ կխթանի ավելի արդյունավետ աշխատել», - ասաց Կ. Վիդալը։

«Հայկական ծիրան» երեքօրյա ֆորումի շրջանակներում, բացի գիտական կոնֆերանսից և բիզնես-ֆորումից, միջոցառման շրջանակներում, տեղի կունենա հայկական ծիրանի և դրանից պատրաստված չրերի, ջեմի, հյութերի, ծիրանի օղու  համտեսում։

Համաժողովի մասնակիցները կայցելեն ծիրանի այգիները և վերամշակող ձեռնարկություններ, կծանոթանան հայկական ծիրանի արտահանման հնարավորությունների հետ։

Հայաստանը համարվում է ծիրանի հայրենիքը։ Ավելին, հայկական ծիրանի բարձր որակական հատկությունների շնորհիվ այս միրգը, մասնավորապես գիտական աշխարհում, անվանում են «հայկական խնձոր»՝ Armeniaca mill։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։